«Եվրատեսլի» միջազգային երաժշտական մրցույթի կազմակերպիչները ներկայացրել են լոգոտիպը. այն աստղի պատկերով է, որում միավորված է երեք եռանկյունի, հայտնում է մրցույթի մամուլի ծառայությունը։
Լոգոտիպում միավորված են երկու ոսկեգույն եւ մեկ լուսավորված եռանկյունի։ Երկրաչափական պատկերները միավորված են աստղի տեսքով։ Այն կրկնում է մրցույթի բեմի ստվերապատկերը, որը մշակել է գերմանացի նկարիչ Ֆլորիան Վիդերը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել «Եվրատեսլի 2019»-ի նշանաբանը՝ «Թույլ տուր քեզ երազել»։
«Եռանկյունին, որն աշխարհի ամենահին պատկերներից մեկն է, անկյունաքարային սիմվոլ է, որը հանդիպում է արվեստում, երաժշտության, տիեզերաբանության, բնության մեջ՝ մարմնավորելով կապն ու ստեղծագործականությունը։ Երբ եռանկյունիները միավորվում են, նոր ամբողջականություն են դառնում՝ արտացոլելով աստղային երկինքը. ապագյի աստղերը միասին հավաքում են Թել Ավիվում «Եվրատեսլի 2019» մրցույթին մասնակցելու համար»,- մամուլի ծառայությունը փոխանցել է KAN-ի ներկայացուցիչների խոսքերը։
64-րդ մրցույթին կմասնակցեն 42 երկրների մասնակիցներ, այդ թվում Հայաստանի ներկայացուցիչը։ Հայաստանն այս տարի կներկայացնի ուկրաինական «Ձայնը» նախագծի եզրափակիչ անցած Սրբուհի Սարգսյանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին