Նախկին ամուսիններ Վլադ Սոկոլովկսին եւ Ռիտա Դակոտան հանդիպել են վայրում, որն ինչ-որ ժամանակ համարում էին իրենցը եւ որտեղ շատ երջանիկ պահեր են անցկացրել։ Բաժանվելուց հետո նրանք հանգստի են մեկնել նույն վայր, սակայն տարբեր մարդկանց ընկերակցությամբ։ Դակոտան «սիրո կղզում է» մայրիկի եւ 1-ամյա դստեր՝ Միայի հետ, իսկ Սոկոլովսկին՝ նոր սիրուհու։ Չնայած դրան՝ Ռիտան Սոկոլովսկուն թույլ է տվել ժամանակ անցկացնել դստեր հետ։
Ի դեպ, օրերս Դակոտան հայտարարել էր, որ որոշ ժամանակով հեռանում է սոցիալական ցանցերից։ «Հանել եմ արհեստական մազերը, վառ լաքը, տանն եմ թողել գեղեցիկ իրերն ու կոշիկները, վերցրել եմ ամենահարմար մուգ հագուստը, մի քանի գլխարկ, 9 հրաշալի գիրք, էլեկտրոնային դաշնամուր, անուշաբույր իրեր, սպորտային կոշիկներ վազքի համար։ Այդ անգամ Բալին միայն իմը չէ, ես կստեղծեմ «միայն իմը»»,- գրել է Դակոտան։
Այս հրապարակումից կարճ ժամանակ անց Սոկոլովսկու Instagram-ում լուսանկար հայտնվեց Միայի հետ։ Հետեւորդները սկսել են մեկնաբանություններում քննարկել՝ ինչպես է անցել նախկին ամուսինների հանդիպումը։ Վլադն անձամբ է հանդիպել Ռիտային՝ դստերը վերցնելու համար։ Շատերը հույս ունեն, որ դրախտային մթնոլորտը կօգնի մոռանալ բոլոր վեճերը, եւ զույգը կրկին միասին կլինի, սակայ Դակոտան ավելի վաղ ասել է, որ այլեւս երբեք չի կարողանա վերադառնալ Վլադի մոտ, որքան էլ ուժեղ լինի սերը նրա հանդեպ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար