Իտալական Dolce & Gabbana նորաձեւության տան սկանդալային հոլովակի հրապարակումից ավելի քան երկու ամիս է անցել, սակայն կրքերը մինչ այժմ չեն հանդարտվում։
Մոդել Զուո Են, ով նկարահանվել է չինացիներին վիրավորած գովազդային արշավում, ներողություն է խնդրել, հայտնում է Asia One-ը։ Նա խոստովանել է, որ նկարահանումների ընթացքում բավարար ուշադրություն չի դարձրել հոլովակի բովանդակությանը, սակայն շատ է ամաչում։
«Ես երբեք անհարգալից վերաբերմունք չեմ ցուցաբերել հայրենիքիս հանդեպ։ Ես սիրում եմ հայրենիքս, հպարտանում եմ, որ կարող եմ Չինաստանը ներկայացնել պոդիումի վրա։ Ես այս իրավիճակից դաս կքաղեմ եւ անպայման Չինաստանը լավագույն լույսի ներքո կներկայացնել»,- պատմել է մոդելը՝ հավելելով, որ գովազդն ամբողջությամբ կործանել է իր կարիերան։
Զոու Են նաեւ հարձակման է ենթարկվել սոցիալական ցանցերում։ Օգտատերերը մեղադրում էին, որ նա գումար է աշխատում՝ պղծելով հայրենիքն ու ազգը։
2018թ.-ի նոյեմբերիմ Դոլչեն եւ Գաբբանան հայտնվեցին տհաճ պատմության մեջ։ Նոյեմբերի 21-ին Շանհայում պետք է տեղի ունենար ապրանքանիշի ցուցադրությունը, սակայն շոուն տեղի չի ունեցել, քանի որ պրոմոգովազդը վիրավորել է չինացիներին։ Իտալացի դիզայներները Weibo-ի (Չինաստանի ամենահայտնի կայքերից մեկը) իրենց էջում երեք թեմատիկ տեսանյութ էին հրապարակել, որոնք վերաբերում էին փայտիկներով ուտելուն։
Հոլովակներում չինուհի մոդելները բացատրում են՝ ինչպես փայտիկների օգնությամբ իտալական կերակուր ուտել, ինչը հերթական սկանդալի առիթ էր դարձել։ Դոմենիկո Դոլչեն եւ Ստեֆանո Գաբբանան ներողություն էին խնդրել Չինաստանում Dolce&Gabbana ապրանքանիշը ռասիզմի եւ սեքսիզմի մեջ մեղադրելուց հետո։ Տեսանյութը տեղադրվել էր վերը հիշատակված կայքում։
Լուսանկարները՝ Sky News, Daily Mail, USA Today
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը