Սա այն դեպքերից է, երբ փայլուն միտքը համալրվել է փայլուն իրականացմամբ եւ շատ հիանալի է ստացվել։
NEWS.am STYLE-ը ներկայացնում է ուկրաինական «Կվարտալ 95» ստուդիայի՝ «Ազգի ծառան» սերիալը։
Սերիալի ցուցադրությունը սկսվել է «1+1» հեռուստաընկերությամբ՝ 2015թ․-ից։ Այժմ կա արդեն երկու եթերաշրջան, երրորդի ցուցադրությունը կսկսվի այս տարվա մարտ ամսին։ Ռեժիսորը Ալեքսեյ Կիրյուշենկոն է, պրոդյուսերը՝ Վլադիմիր Զելենսկին, որն էլ հենց գլխավոր դերակատարն է։
Սյուժեն հետեւյալն է․ Վասիլի Գոլոբորոդկոն, ով պատմության ուսուցիչ է, մեկ անգամ հունից դուրս է գալիս եւ բարկացած ժամանակ ոչ ցենզուրային արտահայտություններով խոսում է ցավոտ թեմաների մասին։ Նրա դասարանի աշակերտներից մեկը նկարահանում է դա եւ տեղադրում ինտերնետում՝ այսպիսով միլիոնավոր դիտումներ է ստանում։
Գոլոբորոդկոն դառնում է շատ հայտնի եւ տրվելով աշակերտների հորդորներին նախագահական ընտրություններին դնում է նաեւ իր թեկնածությունը։ Առավոտյան պարզվում է, որ նա հաղթել է։
Սերիալն իրականում շատ լավն է, քանի որ մեզ ցուցադրում է այն, ինչի մասին յուրաքանչյուր հասուն մարդ մտածել է ոչ մեկ անգամ․ ի՞նչ կաներ նա, եթե պետության առաջին դեմքը լիներ։
Ցանկանում եմ ասել, որ սերիալում հումորը բարձր մակարդակի է։ Չկան գոտկատեղից ներքեւ կատակներ, սակայն կան քաղաքականները, իսկ ինչպես հայտնի է քաղքականությունն այդ իմաստով շահավետ նյութ է։ Չնայած սերիալը ուկրաինական է, սակայն հումորը հասկանալի է հետխորհրդային պետությունների համար․ նույն քաղաքական խնդիրներն ու դասավորությունները։
Սերիալն ունի խորը, մշակված սոցիալական ենթատեքստ, ինչպես նաեւ՝ փոքր-ինչ պարզ եւ տրամաբանական, սակայն դրանից ոչ պակաս կարեւոր է բարոյականությունը։ Մեզ հասկացնում են, թե ինչ է իշխանությունը եւ որքան դժվար է այն հասկանալը։ Ցուցադրում են նաեւ թաքնված սադրիչներին, մոխրագույն կարդիլնալը, գերտերությունների ազդեցությունն ու ընտրության ծանր հետեւանքները, որոնք ժամանակ առ ժամանակ պետք է կատարի գլխավոր հերոսը, քանի որ գտնվում է ամենաբարձր պաշտոնին։ Գայթակղությունները, որոնք հետապնդում են Գոլոբորոդկոյին եւ նրա թիմին երբեմն այնքան հրապուրիչ են, որ դրանցից անհնար է հրաժարվել։
Հասարակ օրինակ, դուք նախարար եք, ձեզ բերել են միլիոնավոր դոլարներով լի ճամպրուկ եւ ասում են․ «Վերցրեք սա եւ ստորագրեք այս թուղթը»․․․ Անկեղծ ասած, մեզնից քանիսը կնայեն, թե ինչ թուղթ է դա։ Չէ որ կողքներիս ճամպրում է, որը կարող է մեզ տալ այն ամենն ինչ ցանկանում ենք։ Նմանատիպ պահերը սերիալում շատ են․ մեզ ցուցադրում են, թե ինչպես են հերոսները պայքարում այդ գայթակղությունների դեմ։ Սերիալը չնայած կոմեդիա ժանրի է, սակայն վատ չէր լինի այն ցուցադրել բարձրաստիճան չինովնիկին մինչ այդ աթոռին նստելը։
Հ․Գ․
Հետաքրքիր է, Վլադիմիր Զելենսկին այժմ առաջադրված է Ուկրաինայում նախագահական ընտրություններում։ Եվ սերիալի երրորդ եթերաշրջանը հեռարձակվելու է հենց ընտրությունների թեժ շրջանում։ Արդյոք համընկնում է։ Չեմ կարծում․․․Ինչ-որ բան ինձ հուշում է, որ սա հիանալաի փիար քայլ է, ստացվում է, որ այս թեկնածուի նախընտրական քարոզչությունն արդեն չորրորդ տարին է, ինչ ընթանում է։
Հաճելի դիտում,
Նորայր նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն