Հանրությանը սերիալներից հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի, հանդիսավար Էլեն Ասատրյանն, ով Instagram-ի իր հետեւորդներին հաճախ ուրախացնում է նոր ու գայթակղիչ լուսանկարներով, ներկայացել է ոճային կերպարում։
Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում, որում սեւ տաբատ է կրում եւ նույն գույնի կոստյում։ «Սեւը միշտ էլեգանտ է: Այն միավորում է բոլոր գույները եւ ընդգծում մարդու դիմագիծն ու տեսակը»,- մեկնաբանություններում գրել է Էլեն Ասատրյանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարի մեկնաբանություններում Էլեն Ասատրյանը ցանկություն էր հայտնել, որ կանայք ուժեղ լինեն։ «Ես ուզում եմ, որ կանայք ուժեղ լինեն․․․ ոչ այնքան, որ իրենց մեջքին պարկեր քարշ տան։ Ո՛չ։ ․․․ Այլ որպեսզի կարողանան դուռը փակել այն մարդու քթի առաջ, ով իրենց ուրախություն չի բերում․․․ Որպեսզի թույլ չտան իրենց նեղացնել, ինքնաբավ լինեն, ամբողջական, եւ իրենց հանդեպ հարգանքով լեցուն․․․ Որպեսզի չվախենան միայնակությունից, որպեսզի իրենց սիրեն այնքան ուժգին, որ ոչ մեկին թույլ չտան նսեմացնել իրենց․․․
Որպեսզի հետեւեն իրենց արտաքուստ, ներքուստ ավելի հարուստ դառնան, և դադարեն համարել, թե ամենաուժգին ցավն անպատասխան սերն է, իսկ իրենց կյանքի նպատակը՝ հնարավորինս արագ ամուսնանալը: Առաջ մղվեն ներքին կենդանությամբ, որպեսզի դադարեն իրենք իրենց ստել եւ համաձայնվել քչին։ Լինեն ամբողջական ու հնչող»,- գրել էր նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով