«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Երբ այցելուն ավելին է, քան պարզապես գնորդ». «Երեւան Մոլ»-ը 5 տարեկան է (ֆոտոռեպորտաժ)

15:44, 22 փետրվարի

Հայտնի երգիչների մասնակցությամբ համերգային ծրագիր, խաղարկություն, նվերներ եւ հյուրասիրություն՝ «Երեւան Մոլ»-ը երեկ՝փետրվարի 21-ին, իր հաճախորդների համար նախատեսված մի շարք անակնկալներով տոնեց 5-րդ տարեդարձը: Համերգային ծրագրի ընթացքում ելույթ ունեցան Ավագյան Միշը, Անուշիկ Ալավերդյանը, Միքայել Ոսկանյանն ու Աղվան Պապոյանը: Համերգի ընթացքում եղավ նաեւ 5 հատ 500 000 ՀՀ դրամ արժողությամբ նվեր քարտերի խաղակություն:

Իր ստեղծման կարճ ժամանակահատվածում առեւտրաժամանցային կենտրոնը նպաստել է Հայաստանում շոփինգի մշակույթի ձեւավորման եւ ներկայացրել ոլորտում եզակի համարվող ծառայություններ՝ փոխելով հասարակության՝շոփինգի հանդեպ ունեցած կարծրատիպային մոտեցումները:

«Մենք ունենք հստակ եւ հաստատուն քայլերով առաջ գնալու մեր  ցուցանիշները: 2014 թ-ին բացվելով որպես պարզապես առեւտրի կենտրոն՝մենք տարեցտարի բացեցինք բոլոր այն բաղկացուցիչները, որոնք մեզ դարձնում են առեւտրաժամանցային համալիր. դրանք են՝ մեր զվարճանքի կենտրոնը՝ «Նավապետ Քիդ»-ի գանձերի կղզին եւ ամենաբարձր որակի պատկեր եւ ձայն ապահովող  «Կինո Պարկ»  4K կինոթատրոնը,  երկարատեւ բանակցությունների արդյունքում հայկական շուկա մուտք գործած ֆրանսիական հայտնի սուպերմարկետների ցանցը՝ «Քարֆուրը», «Երեւան Գելըրի» նոր առեւտրաժամանցային կոնցեպտը, որն իրենից ներկայացնում է հին Երեւանի կոլորիտային փողոց, որտեղ ճարտարապետական եւ դիզայներական լուծումները խորհրդանշում են մայրաքաղաքի ջերմ մթնոլորտը, մեծ էքսքլյուզիվ բրենդային խանութներ, որոնք դեռ բացվելու են:

Այս տարի էլ առանձնանալու ենք մեր ծառայություններով՝ որակյալ, էքսքլուզիվ եւ հարմարավետ,  որովհետեւ ի տարբերություն մնացած մոլերի, որոնք առաջարկում են միայն առեւտուր եւ ժամանց՝ մենք նաեւ առաջարկում ենք ծառայություններ, որոնք հեշտացնում են առեւտրաժամանցային ոլորտը՝ մեքենայի կայանման Valet Parking եւ առաքման ու անձնական ոճաբանի ծառայությունները. մի խոսքով՝ 2018-ին որդեգրած սկզբունքները շարունակվելու են նաեւ 2019-ին: Մենք ֆիքսում ենք եւ կարեւորում, որ մեր ացելուն, պարզապես մեր գնորդը չէ: Մեր այս տարվա ասելիքը հենց սա է»,-ասում է «Երևան Մոլ»-ի մարքեթինգի տնօրեն Շուշան Ավագիմյանը:

Մոլում ներկայացված են ավելի քան 150 բրենդային  խանութներ՝ ներառյալ տարածաշրջանում ամենամեծ ZARA HOME եւ Mango Man բրենդները: Շատ շուտով հաճախորդները կարող են նաեւ գնումներ կատարել իտալական Intimissi եւ Calzedonia բրենդներից: LC Waikiki բրենդը եւս առաջիկայում կներկայացվի «ԵրեւանՄոլ»-ում:

Իսկ, թե ինչպես է անցել «Երեւան Մոլի» 5-ամյակին նվիրված տոնական միջոցառումը՝ դիտեք մեր ֆոտոռեպորտաժում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել