Լիա Զախարյանը` մանկության, հոր բացակայության և ամուսնանալու ցանկության մասին

«Հիվանդանոցում քույրիկիս վերջին ցանկություններից էր, որ իր գրած երգը ես երգեմ». Marga

Անի Երանյանը՝ «Լինում է, չի լինում»-ի մանրամասների մասին

Նաիրա Մովսիսյանը՝ կրկին մայրանալու ցանկության, հայրիկի բացի եւ իր կողակցի մասին

«Լաց լինելու ու բարդույթավորվելու փոխարեն սովորեցի իմ անձը պաշտպանել». Իրինա Այվազյանը՝ NEWS.am STYLE-ի «արեւային» ֆոտոշարքում

Էմմա Մկրտչյանը` մանկության վառ հուշերի, Երեւանում բնակվելու եւ իր սիրտը կոտրելու մասին

Գոհար Հարությունյանը` մանկության, հայրիկի բացի եւ 16 տարեկանում նշանադրությունը չեղարկելու մասին

«Խորոտիկ-մորոտիկ»․ Սոֆի Մխեյանը՝ իր նոր տեսահոլովակի մասին

«Չէի կարողանում պատկերացնել, որ մայրս չկա». Աղաս Մանուկյանը` իր մեծ կորստի եւ անցած ճանապարհի մասին

BACKSTAGE. Ինչպես են անցել «Սիրուն Սոնայի» վերջին նկարահանումները

«Հորս վերաբերմունքը փոխվեց իմ հանդեպ»․ Վիկտորիա Սահակյանը՝ դիպլոմ չստանալու եւ չստացված սիրո մասին

Ինչպես են ընթացել Արամեի նոր տեսահոլովակի նկարահանումները քաղաքից դուրս

Ամենամեծ կորուստը, կյանքի նպատակը եւ ծնողների խորհուրդը․ Բլից հարցեր Ժաննա Բուտուլյանի հետ

Լիա Զախարյանը՝ հայկական շոուբիզնեսի ամենահմայիչ մարդու, ամենամեծ կորստի և առօրյայի մասին․ ԲԼԻՑ ՀԱՐՑԵՐ

Քրիստինե Պեպելյանը՝ իր նոր նախագծի եւ որդու՝ Արեգի մասին

Քիմ Քարդաշյանի 60 մլն դոլորանոց առանձնատունը

Մանուկ Ալեքսանյանը՝ սեզոնի թրենդների, հակաթրենդների եւ Pillow Challenge-ի մասին

Մարիամ Ալեքսանյանը՝ մոլերից մեկում խայտառակ լինելու եւ ամուսնության հարցից խուսափելու մասին․ ԲԼԻՑ ՀԱՐՑԵՐ

ПараПсихология: «Տարբեր վերմակներն ուղղակի հրաշալի են», եւ հանկարծ չասեք, որ ձեզ չենք նախազգուշացրել

14:11, 23 մարտի

Այն մասին, թե ինչը կարող է փչացնել ձեր հարաբերությունները, անցյալ շաբաթ եմ սկսել ներկայացնել եւ խոստացել էի ցանկը շարունակել: Իմ կողմից խոստումս կատարում եմ, ձեր գործն է արդեն, ի վերջո, ընդունել, որ անձնական կյանքը պատրանքների վրա չես կառուցի: Եվ հանկարծ չասեք, որ ձեզ չենք նախազգուշացրել… Եվ այսպես՝ հաջորդ եւ եզրափակիչ 4 կետերը:

Մենք ամեն օր ինտիմ հարաբերություն կունենանք

Չեք ունենա: Նախկինում, երբ շաբաթական երկու անգամ էիք հանդիպում, ինտիմ մերձեցումը եւ հանդիպումը ձեռք ձեռքի տված էին գնում: Հիմա դուք միասին եք: Եվ հաճախ բաց կթողնեք այդ համատեղ գործողությունը: Եվ կարիք չկա նրան կամ ձեզ մեղադրելու: Դրանով զբաղվեք՝ հետեւելով սեփական կարիքներին: Եթե պատճառն, այնուամենայնիվ, քո մեջ է, ինչ արած՝ սեքսին հարկավոր է հումորով վերաբերվել: Ժամանակի ընթացքում մերձեցումն այլ մակարդակների է անցում կատարում, օրինակ՝ զուգարանակոնքի նստոցի համատեղ գնում: Այո, բարեկամ, սա է կյանքը: 

Դրամական հարցեր



Ձեր հարաբերությունների ամենանենգ սպառնալիքը դրամական հարցերն են, ավելի ճիշտ միտքը, որ դրանք ձեզ չեն անհանգստացնի: Եվ թվում էր, թե այդպես էլ լինելու է: Դու սրճարանում հաշիվն ես փակում, նա քեզ սուախիլերենով ճաղատ ծերուկի գիրքն է նվիրում հոգեւոր արժեքների մասին, դու կինոսեանսի համար փոփքորն ես գնում, նա ամբողջ սեանսի ժամանակ անվճար քեզ համար մակագրերն է կարդում, քանի որ ակնոցդ սրճարանում ես մոռացել... Բայց ահա միասին եք արդեն, ու պարզվում է, որ փողը ծախսելու առումով ձեր հայացքներն ամենեւին չեն համընկնում: Ենթադրենք՝ նա համոզված է, որ տղամարդը պետք է ամբողջ օրը գարեջրի բաժակը ձեռքին մեկնվի բազմոցին եւ դիտի հոկեյի հեռարաձակումը՝ այն դեպքում, երբ կինը պետք է քիթը սրբելու ժամանակ չունենա աշխատավայրում, նույնիսկ երկու: Իսկ դու, քո հերթին, հանոզված ես, որ կինն ուղղակի պարտավոր է դուրս չգալ սպա-սրահներից՝ վայելելով շոկոլադե ծածկույթը եւ նվաղի մկանուտ մերսողի ուժեղ, բայց քնքուշ ձեռքերի շնորհիվ՝ փողի դիմաց, որը տուն է բերում նրա տղամարդը: Վեճն անխուսափելի է:

Ահա թե ինչ խորհուրդ են տալիս «15 բան, որոնք պետք է քննարկել նախքան միանալը» գրքի հեղինակները. «Անհրաժեշտ է ֆինանսական հարցերը ժամանակին քննարկել, որ հետո ձեզ համար անընդունելի վիճակում չհայտնվեք»: Կարելի է, օրինակ, ամեն ամիս որոշակի գումար դնել ընդհանուր ֆոնդ եւ պայմանավորվել ծախսերը բաժանելու մասին. նա վճարում է կոմունալ ծախսերը եւ քո ծխախոտի համար, իսկ դու գնում ես մթերք եւ փետուրով մտրակներ: Եթե կարծում ես, որ դրամական հարցը քննարկման համար լպրծուն թեմա է, ապա դու կամ չափից ավելի լավ ես վաստակում (ինչի համար քեզ նախանձում եմ), կամ նույնիսկ ապրում ես կանանց հաշվին (առավել եւս նախանձում եմ):

Ինտերիերի համատեղ ձեւավորում



Քեզ չի շրջանցի նաեւ աղջկա հետ համատեղ ապրելու գլխավոր փորձություններից մեկը՝ ձեր կացարանի ինտերիերի համատեղ ձեւավորումը: Վերեւում հիշատակված գիրքը՝ «15 բան, որոնք...» (դե, դու հիշում ես) ասում է. «Որքան էլ ցանկանաք, որ բնակարանն արտացոլի ձեր ճաշակը, պետք է համոզվեք, որ կահավորման առանձին օբյեկտներ ձեր զուգընկերոջ ալերգիան չեն հարուցի»: Փորձիր պայմանավորվել՝ քո մի իրը նրա մեկի դեմ, օրինակ՝ նրա տխմար հուշանվերների հավաքածուն ընդդեմ քո պարանասարքերի ու սփինինգների ցուցադրանմուշների: Մտահղացեք չեզոք ինտերիեր, որը ձեզնից ոչ մեկին չի գրգռի: Ծայրահեղ դեպքում, օրինակ՝ կարապներով գորգին վարդագույն բազմոց, վետոյի իրավունք կիրառեք: Եթե պետք է փոխզիջման գնալ, ապա բոլորին է վերաբերում:

Մի՛ քնեք մեկ վերմակով ծածկված

Ի սեր Աստծո, մի՛ քնեք մեկ վերմակով ծածկված: Գիշերվա կեսին կարթնանաս ցրտից ու կհասկանաս, որ ուսիդ վրա ֆսֆսացնող այդ գեղեցիկ, փխրուն էակը վերմակը դավաճանաբար բռնազավթել է: Իհարկե, սեփական վերմակ ձեռք բերելու քո որոշումը կընդունվի խորտակված հույսերի արցունքներով էֆեկտիվորեն լցված աչքերով: Բայց ընդհանուր վերմակը պատրանք է, որի հետեւում թաքնված են ձեռքերի թմրելը, արյան հետհոսքը եւ վերջույթների ընդարմանալը: Վնասակար է չէ՞: Եվ որքան վաղ այդ պատրանքն ավերես, այնքան լավ: Թաց աչքերից եւ դավաճանության կշտամբանքից կարող ես պաշտպանվել վկայակոչելով Ընտանիքի կրթության եւ զարգացման «ԻՆՍԱՅԹ» կենտրոնի մասնագետներին, որոնք պնդում են. «Տարբեր վերմակներն ուղղակի հրաշալի են»: Նախ՝ լիարժեք կքնեք: Երկրորդ՝ միմյանց հանդեպ սեքսուալ ձգտումը չեք կորցնի: Մարմինների մշտական հպումը սաստիկ բթացնում է զգայական զգացողությունները: Անհրաժեշտ է քո եւ զուգընկերոջ միջեւ տարածություն պահել: Դա թույլ կտա սեքսուալ «համ» զգալ այլ մարդու մերձավորությունից:

 

Barmaglot


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության