Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Մարատ եւ Ելիզավետա Բաշարովների ապահարզանի գործը դատական ընթացք է ստացել։ Լրատվամիջոցները հայտնում էին, որ ամուսինները միմյանցից գույքային պահանջ չունեն, այդ իսկ պատճառով ներկա չեն գտնվել դատական նիստին, այլ ուղարկել են իրենց ներկայացուցիչներին։ Թվում էր, թե դերասանի եւ նրա կնոջ ամուսնական պատմությունն ավարտվել է, սակայն նույնիսկ դրանից հետո Մարատ Բաշարովը շարունակում է պնդել, որ իրենց ընտանիքում ամեն ինչ կարգին է եւ նա տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը։ Այս մասին հայտնում է StarHit-ը։
Իրավիճակը պարզելու համար լրատվամիջոցի լրագրողը կապ է հաստատել դերասանի հետ եւ խնդրել մեկնաբանել ստաղծված իրավիճակը, դատավորի որոշումը։ Ինչին Մարատը զարմացած պատասխանել է․
«Մենք ոչինչ չգիտենք։ Իմ եւ Ելիզավետայի հարաբերություններում ամեն ինչ կարգին է, մենք ապրում ենք երեխայի հետ՝ նույն բնակարանում։ Հեռախոսը փոխանցե՞մ կնոջս, որպեսզի բոլորդ հանգստանաք», - հարցրել է Բաշարովը։
Այս խոսքերից հետո հեռախոսը վերցրել է Ելիզավետան, որը նույն հարցին պատասխանել է․ «Ոչ, ոչ»։ Իսկ Բաշարովը ներողություն է խնդրել եւ հավելել, որ ցավում է, քանի որ նրանք տեղյակ չեն ամուսնալուծության գործընթացից եւ ներկա չեն եղել եւ ռհասարակ այդ պատմության մասին ոչինչ չգիտեն։ Իրավիճակն ավելի է խճճվել, երբ դերասանից հարցրել են, իսկ նրա կինը ճանաչու՞մ է իր ներկայացուցչին, որի անունը Նելլի Մակարովա է, որն, ի դեպ, ներկա է եղել դատական նիստին։
«Մեզ արդեն տաս անգամ բաժանել են։ Ինչ-որ Նելլի Մակարովա, ինչ-որ ներկայացուցիչ, ի՞նչ եք խոսում, Աստված սիրեք», - հավելել է Բաշարովը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն