Կաթնաշոռից ու բանանից սնուցող դիմակ
Լավ տրորեք հասած բանանի միջուկը, դրանից մեկ ճաշի գդալը տրորեք նույնքան կաթնաշոռի եւ երկու ճաշի գդալ կաթի հետ։ Քսեք դեմքին եւ 15-20 րոպե պահելուց հետո լվացեք տաք ջրով։ Այս դիմակի մեջ կաթը կարելի է փոխարինել մեկ ճաշի գդալ թթվասերով կամ կաթի սերով, կամ էլ դրա փոխարեն ձվի մեկ դեղնուց օգտագործել։ Իսկ բանանի փոխարեն կարելի է խուրմայի միջուկ վերցնել։
Տնային դիմակ-քսուք ձիթապտղի յուղով, կաթնաշոռով ու ձվի դեղնուցով
Լավ հարեք մի ճաշգի գդալ յուղոտ կաթնաշոռը մեկ ճաշի գդալ ձիթապտղի յուղի ու ձվի դեղնուցի հետ։ Դիմակը քսեք դեմքին ու մի քանի րոպեից լվացեք։ Այս ժողովրդական դիմակը արդյունավետ կերպով խոնավեցնում ու փափկացնում է չոր մաշկը։
Թթվասերա-խնձորային սնուցող դիմակ չոր մաշկի համար
Կեղեւազրկեք խնձորն ու անցկացրեք քերիչով։ Խնձորի պյուրեի մեջ ավելացրեք մեկ ճաշի գդալ թթվասեր, դիմակը դեմքին քսեք ու 15 րոպեից լվացեք տաք ջրով։
Կիվիից ու մեղրից դիմակ դեմքի չոր մաշկի համար
Մեկ կիվիի միջուկը պյուրե դարձրեք։ Ավելացրեք մեկ թեյի գդալ մեղր։ Խառնելով ու մատների ծայրերի մերսող շարժումներով քսեք դեմքին հինգ րոպեի ընթացքում։ Դրանից հետո զանգվածը դեմքից մաքրեք բամբակի տաք խոնավ կտորով։
Սնուցող դիմակ վարսակի փաթիլներով, մեղրով ու ձիթապտղի յուղով
Խառնեք մեկ գդալ ձիթապտղի յուղն ալյուր դարձրած մեկ գդալ վարսակի փաթիլների հետ ու ավելացրեք մեկ գդալ մեղր։Ստացված խառնուրդը թողեք հանգստանա եւ երբ վարսակի ալյուրը ուռչի, քսեք այն դեմքին ու պահեք 15 րոպե։ Հետո լվացեք դիմակն ու դեմքին քսուք քսեք։
Առողջ եղեք։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը