Առաջին արձակուրդները եւ ուղեւորություններն արդեն սկսվել են: NEWS.am STYLE-ը որոշեց հիշեցնել լողափային հագուստի եւ աքսեսուարների 5 անհրաժեշտ մասեր, որոնք անհրաժեշտ են լողափ գնալու համար:
1. Լողափային կոստյում
Վառ լողազգեստը պետք է աչքին հաճելի լինի: Դրանում դուք պետք է հարմարավետ զգաք ինչպես ստվերում, այնպես էլ արեւի տակ: Այն պետք է լինի թեթեւ կտորից, որում մաշկը կարող է շնչել:
2. Պայուսակ
Առանց հարմարավետ պայուսակի անհնար է պատկերացնել լողափում հանգիստը: Այն պետք է վառ լինի, ներդաշնակի ընդհանուր կերպարին: Ամենից հարմարը պարկանման կտորից պայուսակներն են. դրանք ամուր են եւ դիմանում են ծանրությանը:
3. Լողափային թիկնոցներ
Տրոպիկական կղզիների էկզոտիկ հագուստները գարուն-ամառ 2013 սեզոնին շատ տարածված են: Ձեզ սրբիչով փաթաթելու կամ ամառային զգեստ հագնելու փոխարեն լողափային թիկնոց կամ պարեո:
4. Կոշիկ
Առաջին հայացքից լողափի համար կոշիկ ընտրելը դյուրին է, բայց պետք է հիշել, որ ամբողջ օրն անցկացնելու եք ափին: Այդ պատճառով կարելի է լողափի համար ռետինե հողաթափեր վերցնել, իսկ սրճարան կամ ռեստորան գնալու համար՝ լողափային բոկոտիկներ:
5. Ակնոց եւ արեւից պաշտպանող կրեմներ
Լրջորեն մոտեցեք արեւային ակնոցի եւ կրեմի ընտրությանը: Ակնոցի շրջանակը պետք է բավական լայն լինի, որպեսզի ոչ մի կողմից արեւի ճառագայթները չընկնեն աչքերին: Կարեւոր է նաեւ որակը: Դրանց վրա հատուկ նշում կա, որը ցույց է տալիս ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանության մակարդակը:
Ավելի լավ է խուսափել դեմքի եւ մարմնի համար ընդհանուր կրեմներից: Վերցրեք պաշտպանական տարբեր աստիճան ունեցող երկու կրեմ: Ձեզ անհրաժեշտ է դեմքի կրեմ՝ 30SPF պաշտպանությամբ եւ մարմնի համար՝ SPF 25 պաշտպանությամբ (սովորաբար առավելագույն SPF-ը հավասար է 45-ի: SPF 90 կամ SPF 100 նշումները պարզապես մարքեթինգային քայլ են):
Ճիշտ ընտրված լողազգեստն ու լողափային հագուստը կօգնեն ձեզ ինքնավստահ եւ գեղեցիկ զգալ:
Կարինե Աբրահամյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:37, 8 նոյեմբերի
Հայկական ԴՆԹ-ն լյուքսի աշխարհում. Petrossian խավիարից մինչև Schiaparelli-ի սվիտեր18:22, 8 նոյեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը