Սթրիթսթայլը նորաձեւության ցանկացած ցուցադրության extra-շոուն է։ Երեւույթ, որն ապրում է իր օրենքներով։ Հայտնի մարդիկ, ֆեշն-պերսոնաներ, հյուրեր, դիզայներներ եւ մոդելներ, ովքեր եկել են «երկրպագելու» ընկերներին...
Լուսանկարիչներն անհամբեր սպասում են, թե երբ է այս ամբողջ ոճային ընկերախումբը մաքուր օդ «դուրս գալու» հերթական ցուցադրությունից հետո, եւ ագահի նման շրջապատում է նրան՝ չխկացնելով փակաղակները։ Նրանց մեջ կան նաեւ այնպիսիները, որոնք եկել են այստեղ «հատուկ նպատակով»՝ հույս փայփայելով նկատված լինել եւ, ո՜վ գիտի, մեկ էլ տեսար հայտնվեցին համաշխարհային մակարդակի աստղային բլոգներում եւ ամսագրերում։
Բայց ինչպե՞ս առանձնանալ այս խմբում, որի «ոճանորաձեւ լինելը» չնկատել հնարավոր չէ։
Այո, լուսանկարիչների աչքը փորձված է։ Նրանք ամբոխի միջից որսում են «ամենա-ամենաներին»։ Ուրեմն, ի՞նչ անել։ Նախ՝ բրենդները պարզապես այստեղ չեն օգնի։ Դրանով ոչ մեկին չես զարմացնի, եթե չասենք ավելին՝ բրենդամոլությունն առանց սեփական ոճի ընկալվում է մեծ մինուսով։ Երկրորդ՝ «թանկ է - հարուստ է»-ն նույնպես այստեղ անելիք չունի։ Բանը բնավ դա չէ։ Երրորդ՝ միանգամից հագնել մոդայի բոլոր «ճիչերն» ու տրենդները»՝ կօգնի, բայց կարճ ժամանակով։ Արտասովոր-ինքնատիպ-անհատական-ֆեերիկ՝ ահա թե ինչ է սթրիթսթայլը։
Բայց դա էլ բավական չէ։ Կա նաեւ չորրորդը։ Յուրատեսակ «կոմպոզիցիան», որքան էլ որ այն «uber-cool» լինի, պետք է այդ մարդու հետ ներդաշնակի։ Այսինքն՝ արտացոլի նրան կամ նրա էությունը, խառնվածքը, աշխարհայացքը։ Միայն այդ ժամանակ է դա «ոճ», այլ ոչ թե նմանակում, միայն այդ ժամանակ է դա «երկրորդ մաշկ», այլ ոչ թե քո մասին բարձր հայտարարելու ճգնալից փորձ։ Ըստ իս, սթրիթսթայլի, եւ առհասարակ՝ ցանկացած սթայլի գաղտնիքը՝ որպես այդպիսին, ընկերությունն ու սերն է ինքդ քո հանդեպ։
Որպես հետեւանք՝ բնականությունը։ Բնականությունը՝ հագեցած հումորով ու իրականացված «ձեռքի թեթեւ շարժումով»։ Տիկնայք եւ պարոնայք, թախանձագին խնդրում եմ՝ նորաձեւությանը չափից ավելի լուրջ մի՛ վերաբերվեք։ Խաղացկունություն, իսկություն, ուրախություն. ահա թե ինչն է ցանկացած կերպար կայացած դարձնում։ Ըստ էության, սա էլ հենց ստեղծագործությունն է...
Նատա Բրետել, հատուկ NEWS.am STYLE-ի համար Թբիլիսիից
Լուսանկարներ՝ Լիդիա Վիրաբյան, Նատա Բրետել
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի