Ֆիլմին թեթեւ էի վերաբերում եւ պատրաստ էի շատ բան ներել։ Սակայն․․․ Հիանալի հետախույզ Հարրի Գուդմանի անհետանալուց հետո նրա որդին Թիմը եւ նախկին գործընկեր, խուզարկու Պիկաչուն մեծ քաղաքում սկսում են որոնման աշխատանքներ, որտեղ մարդիկ կողք-կողքի ապրում են մոգական արարածների հետ։ Նրանք մոտենում են գաղտնիքի բացահայտմանը, որը սպառնում է «Պոկեմոնների» մոլորակին։
«Պոկեմոն․ հետախույզ Պիկաչուն» վիդեոխաղերի եւ մուլտսերիալի համատեղ էկրանավորումն է։ Ռեժիսորը Ռոբ Լետտերմանն է, իսկ գլխավոր դերերում հանդե են գալիս Ռայան Ռեյնոլդսը եւ Ջասթին Սմիթը։
Ամեն ինչ, ֆիլմում բացարձակապես ամեն ինչ թերի է, անմիտ, միջակ եւ շատ հարթ։ Սկսած սկզբից, վերջացրած հերոսներով եւ սյուժեի զարգացմամբ, ամեն ինչ մոխրագույն է։ Հեղինակների տրամաբանությունը շատ հասարակ է,«Մենք նկարում ենք քնքուշ պոկեմոնների, շատ քնքուշ Պիկաչուի, որը կատակում է, պտտվում է մեկ եւ կես ժամ եւ այսքանը․․․»։
Ֆիլմի ողջ ընթացքում մեզ առաջարկում եմ ՝կրանին դիտել եւ հմայվել երկար ականջներով դեղին էակով։ Սակայն դա շուտ հիասթափեցնում է։
Օ, այո, սյուժեն․․․
Բայց այն բացակայում է․․․
Առաջին 15 րոպեների ընթացքում կարող եք որոշել, թե ով է գլխավոր չարագործին, կհասկանաք, թե ում հետ է լինելու գլխավոր հերոսը եւ մնացած ամեն ինչը։ Այստեղ սյուժեն չի փոխում իրադարձությունները, այստեղ ամեն ինչ հակառակն է։
Ամբողջ ֆիլմն այնպես է դասավորված, ասես գլխավոր հերոսը սցենարիստների կողմից վերահսկվում է եւ ուր էլ նա գնա կողմնացույցը նրան տանում է հենց այն վայրը, որտեղ անհրաժեշտ է։
Ֆիլմի դրական կողմը պոկեմոններն են, որոնք շատ քնքուշ ու ծիծաղելի են։ Սրահում բոլորը հալվում էին «псайдак», «пика-пика» եւ նման արտահայտություններից։ Գլխավոր հերոսն ու նրա ընկերուհին անշուք են (ես նման դերասանական խաղ պատկերացնել անգամ չէի կարող)։ Ոչ մի գրավչություն, ոչ մի էմոցիա, ոչ մի հետաքրքիր հնարք․ պարզապես զրո։
Ֆիլմ ամբողջությամբ նկարահանված է երեխաների համար։ Հնարավոր է 5-ից 12 տարեկանների համար այն հետաքրքիր կլինի։ Բայց երիտասարդների եւ խեղճ ծնողների համար, որոնք կդիտեն ֆիլմը այն միայն ձանձրալի կթվա։
Արդյունքում մենք ունենք։
Ֆիլմի դրական կողմերը գեղեցիկ պոկեմոններն են, Շերլոքի գլխարկով քնքուշ պիկաչուն եւ պոտենցիալ ոչ վատ կատակները, որոնց ակատես ենք լինում ամեն 20 րոպեն մեկ։ Եթե ֆիլմից հեռացնեն պոկեմոններին, կմնա միայն գորշությունն եւ դատարկությունը։ Եթե հեռացնեն մարդկանց, ֆիլմը շանսեր կունենա։ Ապա ինչու՞ գլխավոր մեխը տանել ետին պլան։
Անհասկանալի է․․․
Հաճելի դիտում, եթե, իհարկե, ստացվի
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար