11-ամյա Միկելա Աբրամովան՝ երգչուհի Ալսուի դուստրը, առաջին անգամ խախտել է լռությունը եւ մեկնաբանել «Մանկական ձայնը» նախագծի՝ սկանդալային վեցերորդ եթերաշրջանի արդյունքները։ Հատուկ թողարկման հեռարձակումից գրեթե անմիջապես հետո, որում հաղթող են հայտարարվել բոլոր ֆինալիստները, Միկելան Instagram-ում շնորհակալական խոսքերով դիմել է երկրպագուներին։
«Ընկերներ, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին՝ ե՛ւ իմ հրաշալի հետեւորդներին, ե՛ւ իմ ամենալավ ընկերներին ձեր ձայների համար, այն բանի համար, որ դուք անհանգստանում եւ ուրախանում էիք ինձ հետ, ձեր աջակցության համար։ Ես այն զգում էի նույնիսկ հեռավորության վրա, եւ այն, իսկապես, շատ էր օգնում ինձ»,- գրել է երիտասարդ վոկալիստը։
Նա պատմել է, թե որքան է երազել ելույթ ունենալ բեմում եւ որքան որախ է, որ իր երազանքն իրականություն է դարձել։ «Բեմ դուրս գալու եւ այս սուպեր նախագծի մաս լինելու իմ երազանքն իրականություն դարձավ։ Դրանք իմ կյանքի ամենալավ, ամենաուրախ, ամենահագեցած ամիսներն էին։ Ես տարբեր քաղաքներից եւ նույնիսկ տարբեր երկրներից մեծ քանակով ընկերներ եմ ձեռք բերել։ Եվ հենց դուք եք իմ գլխավոր պարգեւը, որը ես ամենից շատ եմ գնահատում»,- գրել է Միկելան։
Նա թվել է նախագծի բոլոր ֆինալիստներն եւ նրանց իր լավագույն ընկերներն անվանել։ Նշենք նաեւ, որ նախագծի հաղթողներ Նինո Չեսները եւ Ռոբերտ Բագրատյանը տեսանյութ են հրապարակել, որում շնորհակալություն են հայտնել իրենց մարզչին՝ Սվետլանա Լոբոդային։
Посмотреть эту публикацию в Instagram
Հատուկ թողարկմանը վերջինս ներկա չէր. Ալսուի դստեր հաղթանակին հաջորդած սկանդալից հետո Լոբոդան հայտարարել է, որ այլեւս չի մասնակցի նախագծին։ Մրցույթի արդյունքները չեղարկվել են, քանի որ ստուգման արդյունքում ի օգուտ Միկելա Աբրամովայի ձայների արհեստական ավելացում էր նկատվել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:12, 27 հունիսի
Չորս նախանշան, որ ձեր ամուսինը մտովի արդեն ամուսնալուծվել է ձեզ հետ20:46, 27 հունիսի
«Պարողները կհասկանան, թե ինչ է նշանակում դիտել բալետ Վիեննայում»․ Սոնա Եսայան (ֆոտո)20:12, 27 հունիսի
Յուրի Շատունովի հուղարկավորությունից հետո նրա երկու երկրպագուներ հոսպիտալացվել են19:43, 27 հունիսի
Բնական կերպար․ Նաիրա Մովսիսիյանն առանց շպարի19:12, 27 հունիսի
Հայտնի են տարվա լավագույն երաժիշտների եւ դերասանների անունները18:41, 27 հունիսի
«Մարդ այս եղանակից բան չի հասկանում»․ Լուսինե Թովմասյան (ֆոտո)18:14, 27 հունիսի
Դիահերձարանի մերժումից հետո․ Պիեռ Նարցիսի մարմինը կուղարկեն Կամերուն17:43, 27 հունիսի
«Ներկայացումից հետո»․ Մարիամ Ադամյան (ֆոտո)17:13, 27 հունիսի
Մոսկվայում սկսվել են Սարիկ Անդրեասյանի՝ Դամիր Յուսուպովի սխրագործության մասին ֆիլմի նկարահանումները16:41, 27 հունիսի
«Անթերի»․ Անի Երանյանի նոր լուսանկարը16:18, 27 հունիսի
Արտիստի մահից հետո Շատունովների ընտանիքը կշարունակի երգերի իրավունքների համար Ռազինի դեմ դատական գործը15:43, 27 հունիսի
«Lady in black». Մերի Մակարյանի դասական լուքը