Երեւանի հանդեպ սիրո մասին կարելի է անվերջ խոսել, սրտագին գրառումներ կատարել, կենացներ ասել, կարելի է նաեւ վերցնել ու օգտակար մի բան անել նրանց համար, ովքեր ապրում ու մեծանում են այս քաղքում։ Նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի լավ իմանալ, սովորել քաղաքը զգալ եւ հականալ․․․
Դատելով այս ամենի մասին, Յանա Բաբաջանյանը որոշել եւ ստեղծել է Pes-Pes նախագիծը․ Երեւանի քարտեզը՝ հետաքրքիր հանձնարարությամբ եւ տեսարժան վայրերով, որոնք կարող եք գունավորել ձեր ճաշակով։ Ինչպես նաեւ համանման գունազարդման գրքեր՝ երեք լեզուներով եւ բացատրական տեքսով։
Ավելի ճիշտ, Pes-Pes-ի ձեւաչափով քաղաքը կարելի է ներկել ժամերով՝ուսումնասիրելով մայրաքաղաքը, կարդալով հետաքրքիր փաստեր դրա պատմության, արձանների մասին, եւ, վերջապես հանգստանալ։ Քանի որ գունազարդումը հանգստացնում է, անգամ եթե 30-ից բարձր տարիքի եք։
Յանա Բաբաջանյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմել է, որ ծնվել եւ մեծացել է Թբիլիսիում, հարազատ Երեւանի մասին քիչ բան գիտեր, քանի որ ինֆորմացիա չէր կարողանում գտնել։ Սակայն շատ էր ցանկանում։ Այսպես էլ ծնվեց Pes-Pes-ի գաղափարը, որի նպատակն է օգնել երեխաներին եւ նրանց ծնողներին, որպեսզի Երեւանի հետ ծանոթանան քաղաքի ողջ հմայքով։
Մի խոսքով, Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված հիանալի նվեր է։ Եվ այսօր Ազատության հրապարակումբոլոր ցանկացողները կարող են օգտագործել իրենց երեւակայությունը եւ Երեւանը կարող է ավելի գեղեցկանալ:
Հնարավոր է այս զբաղմունքը երեխաներից ոմանց համար այնքան հարազատ լինի, որ ապագայում մեր քաղաքապետարանը համալրվի իրականում հիանալաի դիզայներներով․․․ Եթե նույնիսկ սա միայն հոգու համար է, ապա հիանալի հնարավորություն ունենք դաստիարակել հիասքանչ, հարազատ Երեւանը սիրող սերունդ։
Այսպիսի ծրագիրը հավանության կարժանանա նաեւ արտասահմանում ապրող մեր հայրենակիցների համար, չնայած հեռվից, բայց կարելի է ծանոթանալ պատմական հայրենիքի մայրաքաղաքի հետ։ Եկեք բոլորս միայն այն գունավորենք։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ