«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Ատամնաբույժի խորհուրդները. ատամի խոզանակ ենք ընտրում

21:25, 2 հուլիսի

Ատամների գեղեցկությունը ենթադրում է ոչ միայն ճերմակ ատամներ, այլեւ առողջ լնդեր, ամուր էմալ: Բերանի խոռոչի խնամքի հարցում կարեւոր դեր ունի նաեւ ատամի խոզանակը: Իսկ ինչպե՞ս ճիշտ ատամի խոզանակ ընտրել: Այդ հարցում NEWS.am STYLE-ի ընթերցողներին կօգնի ատամնաբույժ Անի Քալանթարյանը:

Ատամի խոզանակ հարկավոր է ընտրել՝ հաշվի առնելով ատամի էմալի անհատական առանձնահատկությունները, բերանի խոռոչի անատոմիական կառուցվածքը, ինչպես նաեւ մարդու տարիքը:

Կոշտություն - փափկություն

• Առողջ եւ ամուր էմալի պարագայում՝ միջին կոշտությամբ (medium):

• Մաշված եւ վնասված էմալի դեպքում՝ փափուկ խոզանակ (soft):

• Հետվիրահատական շրջանում եւ պարոդոնտոզի բուժման ընթացքում նույնպես հարկավոր է փափուկ խոզանակ օգտագործել:

Ձեւ եւ նյութ

• Խոզանակի աշխատանքային հատվածի երկարությունը պետք է ծածկի 2-2.5 ատամ (շուրջ 18-22 մմ):

• Խորհուրդ է տրվում օգտագործել միայն արհեստական նյութերից մազիկներով խոզանակ, քանի որ բնական մազիկները մանրէների եւ միկրոօրգանիզմների տարածման օջախ են:

• Մազիկները չպետք է շատ խիտ եւ երկար լինեն:

• Կարճ աշխատանքային հատվածով, տարբեր երկարությամբ մազափնջերով եւ քայքայվածության ցուցիչով խոզանակները նպաստում են ատամներն ավելի լավ մաքրելուն:

• Էլեկտրական խոզանակը թույլ է տալիս ավելի լավ մաքրել դժվար հասանելի հատվածները եւ խնայել ժամանակը:

• Միայն ուլտրաձայնային խոզանակն է օգնում մաքրել լնդերի տակ եւ ամբողջությամբ հեռացնել ատամնափառը:

Խոզանակի փոփոխություն

• Ատամի խոզանակը պետք է փոխել 2-3 ամիսը մեկ անգամ: Բայց եթե մաքրման գործընթացում փոխվել է մազիկների ձեւն ու դիրքը, ապա խոզանակը պետք է փոխել ավելի շուտ: Լավ կլինի, եթե խոզանակը ցուցիչ ունենա, որը կազդարարի, թե երբ է անհրաժեշտ փոխել այն:

• Ատամները մաքրելուց հետո հարկավոր է լավ մաքրել խոզանակը, որպեսզի մազիկների մեջ ատամի մածուկ կամ սննդի մնացորդներ չմնան:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search