Նա. Միշտ զբաղված է, հիվանդ է կամ դեպրեսիայի մեջ:
Դուք. Նրա շուրջը թռվռում եք «վերջ տուր պառավ, ես տխուր եմ» ռեժիմով:
Ճշմարտությունը. պիտի տեսնեիք, թե նա ինչպես է սոխակի պես երգում համակուրսեցիների հանդիպմանը` մոռանալով դեպրեսիայի եւ աշխատանքային գրաֆիկի մասին: Իսկ այդ պատրվակները միայն ձեզ համար են. գուցե դուք դեռ պետք գաք:
Նա գիշերը գիշերի հետեւից քնում է ձեզ հետ եւ նույնիսկ չի փորձում սեքսով զբաղվել: Եվ դա մեկ ամսից երկար է տեւում, իսկ նա 50 տարեկան չէ:
Դուք. լացակումած ուղերձներ եք գրում «դա ինչ է նշանակում» եւ մեկնաբանություններից կարդում եք միայն ամենասրտացավները:
Ճշմարտություն. Նա ուզում է կամ արդեն ունի ուրիշ կին:
Հանդիպումների արանքում նա հակված է ապրել «անձնական ոչ մի բան» ռեժիմում:
Դուք. Այնքան շփոթված եք, որ ձեր աչքը սկսում է թրթռալ:
Ճշմարտություն. Ձեր միջեւ իրոք էլ անձնական ոչինչ չկա: Սահմանները գծված են: Նրա համար հարմար է, ոչ ավելի:
Նա. Կարոտում է իր նախկին դժբախտ սերը` ձեզ որպես տաք թրջոց դնելով բորբոքվող վերքերին: Եվ նույնիսկ չի թաքցնում դա:
Դուք. հասկանում եք եւ հույս ունեք, հույս ունեք, հույս ունեք:
Ճշմարտություն. նա ամեն ինչ անում է նրան հետ բերելու համար: Իսկ ձեզ կասեն, թե ինչ սքանչելի եք:
Նա. Չափազանց բարդ է եւ անընդհատ ինքնաճանաչման տառապանքներում: Կարող է գիշերվա կեսին ձեզ հաղորդագրություն ուղարկել կյանքի իմաստի մասին, բայց չի կարող հանգստյան օրը ձեզ հետ ուղղակի զբոսնել այգում:
Դուք. Պատասխանում եք հաղորդագրությանը` ընտրելով բառերը եւ հպարտանալով նրա վստահությամբ, իսկ այգում ընկերուհու հետ եք զբոսնում:
Ճշմարտություն. դուք նրան չեք հետաքրքրում: Նրան միայն ինքն է հետաքրքրում:
Նա. ձեր փոխարեն չի վճարում սրճարանում կամ էլ ձեզանից պարտքով փող է խնդրում:
Դուք. Անկեղծորեն նրան եք մեկնում փողը, ձեզ բան չի պատահի:
Ճշմարտություն. նա թախծոտ անհաջողակ է:
Աղբյուրը` Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը