Լրատվամիջոցներում արդեն մի քանի շաբաթ է՝ քննարկում են պրոդյուսեր Բարի Ալիբասովի թունավորումը խողովակների մաքրման համար նախատեսված միջոցով։ Իսկ եթե այդ պատմությունը կեղծ է... հայտնի մասնագետներն անճշտություններ են մատնանշել գործում։
Բժիշկներն ուսումնասիրել են Ալիբասովի «հիվանդության հանրային պատմությունը» եւ կայացրել վճիռը։ Փաստերից ապացուցվել է միայն այն, որ Բարին երկու շաբաթ է անցկացրել վերակենդանացման բաժանմունքում։
Տեղեկատվությունն այն մասին, որ պրոդյուսերը խողովակների մաքրման համար միջոց է խմել՝ ստանալով՝ կերակրափողի՝ չորրորդ աստիճանի այրվածք, չի կապվում երկու շաբաթ անց նրա դուրսգրման եւ թարմ վիճակի հետ։ «Այս պատմության մեջ բազմաթիվ անհամապատասխանություններ կան։ Դա կնշանակեր կերակրափողի հյուսվածքների ամբողջական ոչնչացում։ Նույնիսկ եթե մարդը ողջ մնա, ինչը շատ կասկածելի է, նրա կերակրափողը հեռացնում են։ Այդպիսի ախտորոշման դեպքում երկու շաբաթ անց տուն չեն գնում»,- հայտարարել է բժիշկ-գաստրոէնտերոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Վիտալի Ռումյանցեւը։
Բարի Կարիմովիչի մտերիմները հայտնել են, որ բժշկական քնից արթնանալուց հետո նա ամբողջությամբ կորցրել է հիշողությունը։ Նա նույնիսկ չի ճանաչել կնոջը՝ Լիդիա Ֆեդոսեեւա-Շուշկինային։ Ավելի ուշ հիշողությունը վերականգնվել է, բացառությամբ վերջին երկու տարիների։ Փորձագեները հերքել են այս տեղեկությունները եւս։ «Դեղամիջոցի ազդեցությունն ավարտվում է, եւ մարդն արթնանում է։ Միխայել Շումախերը վեց ամիս քնած էր. բոլորը նորմալ վերականգնվել են, ամնեզիա չի եղել»,- «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն մեջբերում է անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Լեւ Նիկոլաեւի խոսքերը։
Մասնագետները դիտել են նաեւ տեսանյութը, որն արվել է Ալիբասովի բնակարանում հիվանդանոցից դուրս գրվելուց հետո։ Նրանք նշել են, որ քիմիական միջոցով լուրջ թունավորումից հետո մարդկանց ձայնը փոխվում է կամ առհասարակ կորչում։ Ալիբասովի դեպքում դա տեղի չի ունեցել։
Պրոդյուսերը նիհարած ու հյուծված տեսք չի ունեցել։ Նա մանկական սնունդ է գովազդել, որը սկսել է օգտագործել։ Սակայն այսպիսի ծանր թունավորման դեպքում մարդ պետք է անխուսափելիորեն նիհարեր խստագույն դիետայով։ Բացի այդ՝ նա սնունդ կարող էր ստանալ բացառապես հատուկ սարքի միոջոցով։ «Կարծես թե այդպիսի ախտորոշում չկա։ Դա հորինվածք է։ Ինձ համար այս պատմությունը բացարձակ կեղծիք է։ Կարծում եմ՝ խողովակների մաքրման համար նախեստված միջոցով թունավորում չի եղել, իսկ Սկլիֆում արտիստը եղել է այլ պատճառներով»,- եզրափակել է Ռումյանցեւը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում