Երեկ Հայաստանն ընտրեց այն երջանիկ աղջկան, որը կներկայացնի մեր երկիրը «Միսս Տիեզերք 2019» մրցույթում, իսկ տիտղոսակիր գեղեցկուհին 20-ամյա Դայանա Դավթյանն է:
«Չէի սպասում, որ կհաղթեմ, շատ հուզված եմ: Շատ անսպասելի էր այդ պահը: Անչափ ուրախ էի, չեմ կարող նկարագրել տպավորություններս: Փոքր տարիքից սիրել եմ «Միսս Տիեզերք» մրցույթը, ու հենց այս մրցույթում էի ցանկանում հաղթել»,-մրցույթից հետո, հուզմունքի եւ շնորհավորանքների ներքո, լրատվամիջոցների հետ զրույցում խոստովանեց Դայանան:
«Միսս Տիեզերք»-ում մեր այս տարվա դեսպանը սովորում է Ճարտարապետության եւ շինանարարության Հաաստանի ազգային համալսարանում, մասնագիտությամբ դիզայներ է: Դայանան 14 տարեկանից ուսանել է «Ատեքս» նորաձեւության տանը: Պատմում է, որ մանկուց է հետաքրքրված եղել պոդիումով եւ բարձր նորաձեւությամբ:
«Երազում էի մեծ պոդիումի մասին, բայց չէի պատկերացնում, որ այսպիսի բարձրունքի կհասնեմ: Քանի, որ իմ անունը լավագույն հնգյակի վերջում հայտնեցին, շատ հուզված էի, մտածում էի՝ միգուցե չանցնեմ: Իրականացավ իմ ամենամեծ երազանքներից մեկը՝ ես «Միսս Տիեզերք»-ում ներկայացնելու եմ Հայաստանը: Ինձ մնում է լավ նախապատրաստվել, որպեսզի լավագույնս ներկայացնեմ Հայաստանը մրցույթում: Ինքս ինձ վրա վստահ եմ, ու հուսով, որ ամեն ինչ լավ կլինի»,-ասում է գեղեցկուհին, որին խնդրեցինք առանձնացնել իր ֆավորիտներից մի քանիսին, որոնց շարքում նա նշեց Լիանա Ոսկերչյանին ու Մոնիկա Գաբրիելյանին:
«Միսս Տիեղերք Արմենիա» գեղեցկության մրցույթը կայացավ Գյումրու Սեւ բերդում, որին մասնակցեց «Միսս Արմենիա» մրցույթի եզրափակիչ անցած 24 գեղեցկուհիներից 15-ը: Մյուս բոլոր գեղեցկուհիները՝ բացի Դայանայից, հնարավորություն կունենան պայքարելու «Միսս Աշխարհ» մրցույթում Հայաստանը ներկայացնելու համար, որի ընտրությունը կկայանա հուլիսի 15-ին:
NEWS.am STYLE-ը երեկ եղել է Գյումրիում եւ ներկայացրել «Միսս Տիեզերք Արմենիա»-ի մանրամասները: Այս պահին ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մրցույթի բեքսթեյջն ու ֆոտոշարքը:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»