Հիփ-հոփ կատարող Լեւան Գորոզիան, որը հանդես է գալիս L'One կեղծանվամբ, պատմել է՝ ինչպես է երկու տարի առաջ փորձել հեռանալ Black Star-ից։ Լքելով ապրանքանիշը՝ Լեւանն իմացել է, որ համաձայն պայմանագրի՝ ամենն, ինչ նա այս տարիների ընթացքում գրել է, պատկանում է Թիմաթիի ընկերությանը։ Այժմ L'One-ը ցանկանում է դատարանի միջոցով պաշտպանել կոմպոզիցիաների նկատմամբ իրավունքը։
«Հեռանալու որոշումը վաղուց էր հասունացել։ Սակայն այս տարի լրացել է պայմանագրի ժամկետը, եւ ես որոշեցի չերկարացնել այն։ Ես ինքս եմ գրում իմ երգերը, ինքս եմ գտնում երաժիշտներին, ընկերություն եմ անում շատ ռեժիսորների հետ, որոնք ինձ համար տեսահոլովակ են նկարահանում, ամբողջությամբ մշակում եմ յուրաքանչյուր ալբոմի առաջխացում։ Այսինքն՝ ինքնուրույն գեներացնում եմ ստեղծագործությունն իմ թիմի հետ։ Գոյություն ունի ապրանքանիշ, որը ներկայացնում է իր ծառայությունները հանրայնացման, առաջխաղացման, PR-ի առումով, ինչի համար արտիստից ստանում է իր գումարը։ Բայց ես վաղուց անցել եմ շրջանը, որի ընթացքում օգնություն է հարկավոր։ Ես մոտավորապես հասկանում եմ՝ ինչպես եմ ցանկանում շարժվել։ Օրինակ՝ ամբողջ տարի չշրջել հյուրախաղերով, այլ դա անել միայն գարնանն ու աշնանշ. այդքանը բավարար կլներ։ Ես 34 տարեկան եմ, ես վստահ եմ իմ ուժերին, ես բազմաթիվ ստեղծագործղ ընկերներ ունեմ, որոնք պատրաստ են ինչ-որ նոր բան անել։ Այդ պատճառով ես չեմ երկարացրել պայմանագիրը»,- լրագրողներին հայտել է ռեփերը։
Լեւան Գորոզիան նույնիսկ գումար է առաջարկել Թիմաթիի ընկերությանը, բանակցություններն ընթացել են մի քանի ամիս։ «Նրանք պայմաններ են աջարկել, ես եմ առաջարկել։ Արդյունքում նրանց տարբերակը ինձ չի գոհացրել։ Նրանք առաջարկել են թույլատրել կատարել իմ իսկ երգերը, որոնք կարող են վերցնել ցանկացած պահի։ Բայց միշտ քայլել ու վարանել տարօրինակ է, հատկապես եթե այդ երգերը ինքնդ ես գրել, եւ ես հրաժարվեցի»,- նշել է արտիստը։
Սոցիալական ցանցում L'One-ը հայտարարել է, որ գրված երգերը կատարելու թույլտվությամբ ապրանքանիշից հետառանալն արժեր 170 մլն ռուբլի մոտ երկու տարի առաջ։ «Մինչեւ վերջին պահը ես չեմ ցանկանցել ամեն ինչ հանրային դարձնել։ Բայց երբ գումար ես առաջարկում սեփական երգերի համար, իսկ դրանք քեզ չեն վաճառում, նույնիսկ գումար չեն անվանում, տարօրինակ է»,- պատմել է L'One-ը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են