Այսօր՝ հուլիսի 18-ին, ծնվել է բոլիվուդյան մի գեղեցկուհի, որին վիճակված էր գրավել ոչ միայն Բոլիվուդը, այլեւ Հոլիվուդն ու ամբողջ աշխարհը: Դերասանուհի, երգչուհի, մոդել, «Միսս աշխարհ 2000» տիտղոսակիր Պրիյանկա Չոպան դարձան 37 տարեկան:
Հայրենիքում Պրիյանկային գնահատում են ոչ միայն գեղեցկության, այլեւ տաղանդի համար: Նա արժանացել է Բոլիվուդի մի շարք հեղինակավոր մրցանակների, այդ թվում` Filmfare Awards-ի:
Հմայիչ դերասանուհին վաղ հասակում երազում էր դառնալ ճարտարապետ կամ էլ հոգեբան: Միեւնույն ժամանակ Չոպրան միշտ էլ տարված է եղել երգով եւ պարով: Նա նաեւ պատմվածքներ էր գրում: Արվեստի հանդեպ սերը հաղթում է նրա բոլոր ծրագրերին եւ Պրիյանկան որոշում է, որ կյանքը պետք է կապի դերասանության հետ:
Ստեղծագործական բազում հաջողություններ գրանցած հնդիկ գեղեցկուհին նախորդ տարի գրանցեց նաեւ անձնական երջանկություն՝ ամուսնանալով 27-ամյա դերասան Նիկ Ջոնասի հետ: 10 տարվա տարիքային տարբերությունը զույգին չի խանգարում լինել ամենագեղեցիկ ամուսնների շարքում:
Այսօր ներկայացնում ենք Պրիյանկա Չոպրայի մտքերից մի քանիսը:
«Ես երբեք էլ սիրուն աղջիկ չեմ եղել, բայց սովորել եմ լինել ինքնավստահ: Ահա, թե ինչպես կարող ես մարդկանց տպավորել»:
«Չեմ կարծում, թե ես ոճային եմ: Ոճն այն է, ինչը դու սիրում ես կրել, բայց դա անում ես՝ ընդգծելով յուրահատկությունդ»:
«Ես շատ գաղտանապահ մարդ եմ: Ես մարդկանց պատմում եմ միայն այն, ինչ հարկ եմ համարում հանրայնացնել»:
«Կարծում եմ՝ ճակատագիրն ու աշխատասիրությունը կողք կողքի են քայլում: Ես մասնագիտանում էի՝ որպես ճարտարապետ, երբ մայրս ու եղբայրս իմ նկարներն ուղարկեցին «Միսս Հնդկաստան» մրցույթի համար: Ես, նույնիսկ, չգիտեի այդ մասին: Եթե դա ճակատագիր չէր, ապա ի՞նչ էր»:
«Երբ ճանաչվեցի «Միսս աշխարհ», դա ինձ համար այնքան անսպասելի էր, որ թագը ձեռքիս էի քնում, որ ոչ ոք այն ինձանից չտաներ: Մեկ րոպեն ամբողջությամբ փոխեց իմ կյանքը»:
«Սեւ, դարչնագույն, սպիտակ, դեղին… ինչո՞ւ ենք մենք այդքան կենտրոնացած գույների վրա: Ես մի աղջիկ եմ, որը հավատում է միասնական հասարակությանը»:
«Ամոթ է խոստովանելը, բայց ես շատ ծույլ եմ, երբ խոսք է բացվում մարզասրահի մասին: Ես ստիպված եմ մարզվում, այն էլ այն ժամանակ, երբ պետք է դա անեմ՝ հանուն որեւէ ֆիլմի նկարահանման»:
«Առաջնահերթ պետք է կրես այն, ինչ քեզ հարմար է: Երբ քեզ հարմար ես զգում, նաեւ ինքնավստահ ես դառնում, իսկ երբ ինքնավստահ ես, ամբողջ աշխարհը ոտքերիդ տակ կարող ես տալ»:
«Կարծում եմ՝ թերություններ ունենալը հրաշալի բան է: Ես շատ թերություններ ունեմ, եւ դրանք ինձ դուր են գալիս: Պետք է ընկնես, սխալներ գործես ու սովորես դրանցից: Դա է կյանքը»:
«Ինձ դուր չի գալիս արհեստական նիհարելը: Կանայք պետք է սովորեն սիրել իրենց կազմվածքը»:
Լուսանկարները՝ Elle-ի Facebook-ից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն