Գործընկերների ծննդյան օրերը այն իրադարձությունը չէ, որին մենք անհամբեր սպասում ենք
Իրականում մեզ բոլորովին հետաքրքիր չէ այն մարդու ծննդյան օրը, որին մենք վատ ենք ճանաչում։ Իհարկե մենք նրան շնորհավորում ենք մյուս գործընկերների հետ միասին, բայց երբեք նրա ծննդյան հավաքույթին մասնակցելու համար ուշ չենք վերադառնա տուն։
Պետք չէ նաեւ մեր տոնի կապակցությամբ հավաքույթներ կազմակերպել
Ճիշտ նույն ձեւով էլ մենք չենք ակնկալում կորպորատիվ տոն մեր ծննդյան օրերին։ Մենք չենք սիրում շքեղ հավաքույթներ՝ տասնյակ քիչ ծանոթ մարդկանց մասնակցությամբ։ Մեզնից շատերը առհասարակ չեն կազմակերպում նման հավաքույթներ, պարզապես վայելում են այդ հաճելի երեկոն իրենց մտերիմների շրջապատում։
Մեզ բոլորովին հետաքրքիր չէ, թե դուք ինչպես եք անցկացրել ձեր հանգստյան օրերը
Եթե դուք մեր մտերիմ ընկերներից չեք, մեզ չի հետարքրում, թե ինչով եք զբաղված եղել հանգստյան օրերին։ Մենք համարում ենք, որ յուրաքանչյուրն անձնական կյանքի իրավունք ունի։ Մենք հարգում ենք բոլորի անձնական կյանքն ու նրանց ժամանցի ազատությունը։ Եթե մենք միասին ենք աշխատում, դա չի նշանակում, որ մենք ձեզ ճանաչում ենք։ Իսկ ի՞նչ կարիք կա եռանդ ծախսել անծանոթի կյանքով հետաքրքրվելու վրա։
Մենք ատում ենք ամբոխը
Մարդկանց մեծ կուտակումները մեզ արագ հոգնեցում ենք։ Մենք հակված ենք էմպատիայի ու դրա համար էլ, երբ մեր շուրջ գերակտիվ մթնոլորտ է, դա մեզ ծանրաբեռնում ու հոգնեցում է։
Մենք չենք սիրում կորպորատիվ միջոցառումներ
Կորպորատիվ միջոցառումներին մենք ստիպված ենք լինում կատարել ուշադիր ունկնդրի ու հետաքրքիր զրուցակցի դեր, հարթել հարաբերություններ մարդկանց հետ, ում չենք ճանաչում։ Դրա համար էլ մենք պետք է ջանքեր գործադրենք նման իրադարձությանը ներքուստ պատրաստվելու համար։ Դա այն վայրը չէ, որտեղ մեզ կհաջողվի լիցքաթափվել ու վայելել երեկոն։
Մենք ստիպված ենք ձեւանալ, իբրեւ դուք մեզ դուր եք գալիս
Մենք գիտենք, թե ով է մեզ իրականում դուր գալիս, ով՝ ոչ։ Ավելին, մենք նախընտրում ենք ազնվությունը ձեւական բարեհամբույրությանը, բայց երբեմն ստիպված ենք ձեւանալ, որպեսզի լավը թվանք։ Իսկ լավը լինելը ավելի դժվար է , քան իսկական լինելը։
Մենք գիտենք, թե ինչ է պետք անել
Մենք ինքներս ենք ծրագրում մեր ժամանակացույցը, լրացնելով անձնական ժամանակը հանդիպումներով, նախագծերով, նոր մտահղացումներ մշակելով։ Մենք գնահատում ենք մենությունը, չէ՞ որ հենց այդ ժամանակ ենք մենք ստեղծում բաներ, որոնք ունակ են փոխել ոչ միայն մեր, այլեւ ձեր կյանքը։
Մենք նախընտրում ենք գրել
Ինտրովերտների մեծ մասը նախընտրում է հաղորդակցվել գրավոր, այլ ոչ թե բանավոր։ Այդպես մեզ համար ավելի հեշտ է արտահայտել մեր մտքերը։ Շեղող գործոնները բանավոր բանակցությունների ժամանակ ստիպում են մեզ ավելի շատ եռանդ ծախսել ու լարվել։
Աղբյուր՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը