33-ամյա երգչուհի Լեդի Գագան երկրպագուների հետ կիսվել է սադրիչ լուսանկարով։ Կադրում սկանդալային Գագան անկողնում է, կրում է վարդագույն վարտիք։
Աստղը լուսանկարը տեղադրել է իր Instagram-ի stories բաժնում։ Գագան թոփլես է, կրում է վարդագույն վարտիք, գուլպաներ։
«Երբ ողջ գիշեր լուսանկարվում ես Haus Labs-ի համար», - գրել է հայտնի շիկահերը։
Կիրակի օրը Գագային «բռնացրել են» Լոս Անջելեսի սրճարաններից մեկում իր ձայնային ռեժիսորի՝ Ջեն Հորթոնի հետ համբուրվելիս։
Լուսանկարներից պարզ է դառնում, որ աստղն ու նրա նոր ընկերը սրճարանում մոտ մեկ ժամ են անցկացրել եւ տարված են եղել միմյանցով։ «Նրանք համբուրվել են ու շատ խոսել։ Նրանց սեղանը գտնվում էր մայթի մոտ, այնպես որ նրան ակնհայտորեն չէր հուզում, որ իրենց կտեսնեն։ Նա շատ երջանիկ տեսք ուներ»,- պատմել են ականատեսները։
Լեդի Գագայի վերջին հարաբերությունը նրա սիրավեպն էր իր գործակալի՝ Քրիստիան Կարինոյի հետ, որի հետ նա նույնիսկ պատրաստվում էր ամուսնանալ։ Սակայն երկու տարվա հարաբերություններից հետո զույգը բաժանվելու որոշում է կայացրել։ Դրանից հետո երգչուհուն սիրավեպ էին վերագրում «Աստղը ծնվեց» ֆիլմում նրա զուգընկերոջ՝ Բրեդլի Քուփերի հետ։ Սակայն աստղը հայտարարել է, որ իրենց կապում է միայն ընկերությունը, իսկ սեր եղել է միայն ֆիլմում։ Ընդ որում, վերջերս հայտնի է դարձել, որ Գագան տեղափոխվել է Քուփերի բնակարան, երբ Շեյքը վերջնականապես լքել է բնակարանը։
Աղբյուրն ու լուսանկարը՝ Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ