«Հիվանդանոցում քույրիկիս վերջին ցանկություններից էր, որ իր գրած երգը ես երգեմ». Marga

Անի Երանյանը՝ «Լինում է, չի լինում»-ի մանրամասների մասին

Նաիրա Մովսիսյանը՝ կրկին մայրանալու ցանկության, հայրիկի բացի եւ իր կողակցի մասին

«Լաց լինելու ու բարդույթավորվելու փոխարեն սովորեցի իմ անձը պաշտպանել». Իրինա Այվազյանը՝ NEWS.am STYLE-ի «արեւային» ֆոտոշարքում

Էմմա Մկրտչյանը` մանկության վառ հուշերի, Երեւանում բնակվելու եւ իր սիրտը կոտրելու մասին

Գոհար Հարությունյանը` մանկության, հայրիկի բացի եւ 16 տարեկանում նշանադրությունը չեղարկելու մասին

«Խորոտիկ-մորոտիկ»․ Սոֆի Մխեյանը՝ իր նոր տեսահոլովակի մասին

«Չէի կարողանում պատկերացնել, որ մայրս չկա». Աղաս Մանուկյանը` իր մեծ կորստի եւ անցած ճանապարհի մասին

BACKSTAGE. Ինչպես են անցել «Սիրուն Սոնայի» վերջին նկարահանումները

«Հորս վերաբերմունքը փոխվեց իմ հանդեպ»․ Վիկտորիա Սահակյանը՝ դիպլոմ չստանալու եւ չստացված սիրո մասին

Ինչպես են ընթացել Արամեի նոր տեսահոլովակի նկարահանումները քաղաքից դուրս

Ամենամեծ կորուստը, կյանքի նպատակը եւ ծնողների խորհուրդը․ Բլից հարցեր Ժաննա Բուտուլյանի հետ

Լիա Զախարյանը՝ հայկական շոուբիզնեսի ամենահմայիչ մարդու, ամենամեծ կորստի և առօրյայի մասին․ ԲԼԻՑ ՀԱՐՑԵՐ

Քրիստինե Պեպելյանը՝ իր նոր նախագծի եւ որդու՝ Արեգի մասին

Քիմ Քարդաշյանի 60 մլն դոլորանոց առանձնատունը

Մանուկ Ալեքսանյանը՝ սեզոնի թրենդների, հակաթրենդների եւ Pillow Challenge-ի մասին

Մարիամ Ալեքսանյանը՝ մոլերից մեկում խայտառակ լինելու եւ ամուսնության հարցից խուսափելու մասին․ ԲԼԻՑ ՀԱՐՑԵՐ

Մանկության ամենավառ հուշից մինչեւ զավեշտալի սիրո խոստովանությունը․ բլից հարցեր՝ Դիանա Տոռեսի հետ

Ամուսնությունն ամրացնելու հինգ միջոց

22:46, 10 օգոստոսի

1. Շուտ քնեք

Շուտ քնելուն խոչընդոտող հազարավոր պատճառներ կան, սակայն կարեւոր չէ, թե ինչով եք զբաղված, հարկավոր է շուտ քնել։ Քնի ռեժիմը էական նշանակություն ունի ամուսինների կյանքում։ Այն մեծ ազդեցություն ունի երեխաների հետ շփման եւ ամուսինների հարաբերությունների հարցում։  Ուստի, հարկավոր է շուտ քնել՝ նախընտրելի է ամուսնու հետ միասին։ Չէ որ օրը դուք նրանց հետ եք անցկացրել եւ այժմ հանգստանալու կարիք ունեք։

2. Անկեղծորեն խոստովանեք, թե հանուն ինչի եք սիրում ձեր կողակցին

Ահա հենց սա է բանալին։ Ամուսինները միմյանցից հաճախ են վիրավորվում, սակայն մինչ տխրելը պետք է նախ հասկանալ՝ «միգուցե ես պարզապես հոգնած եմ եւ իրավիճակը չեմ կարող սթափ գլխով վերլուծել»։ Եվ նույնիսկ եթե հանգստանալուց հետո էլ դուք ձեզ վիրավորված եք զգում, ուրեմն հարկավոր է անկեղծորեն խոստովանել, թե հանուն ինչի եք սիրում ձեր կողակցին եւ արժե նման մանրուքի պատճառով վիճել նրա հետ։ Անհրաժեշտ է ցույց տալ, որ դուք վիրավորված չեք եւ նա պետք է հիշի, որ ցանկացած պարագայում դուք սիրում եք նրան։

3. Պետք չէ հաշվել, թե ով է ավելի շատ քնում

Եթե առավոտյան ժամը 7-ին երեխան բղավում է եւ ծնողներից մեկին կանչում, պետք չէ սկսել հաշվել, թե ով է ավելի վաղ քնել. «Ինչու՞ ես պետք է արթնանամ, չէ՞ որ նա առաջինը գնաց քնելու։ Այս անգամ էլ թող նա զբաղվի երեխայով»։ Նման մտքերը ոչ մի դրական արդյունքի չեն հանգեցնի, քանի որ սերը թիմային խաղ է, ոչ թե մենախաղ։ Հասկացեք, որ բոլորն էլ կարող են հոգնած լինել։ Թույլ տվեք, որ ձեր ամուսինը հանգստանա։ Սիրալիր եղեք միմյանց նկատմամբ։ Նման իրավիճակներում կարելի է ուղղակի համատեղ ծրագիր կազմել (բայց ոչ հոգնած վիճակում) եւ խնդիրը կլուծվի։

4. Նախօրոք վատը մի մտածեք

«Եթե ես վեց ժամից պակաս քնեմ, ուրեմն օրն անհաջող է անցնելու»։ Եթե այսպես մտածեք ամեն ինչ ավելի բարդ է լինելու։ Պետք չէ միանգամից հիասթափվել եւ վատը մտածել։ Անկախ ամեն ինչից՝ առավոտյան պետք է ժպտալ ձեր սիրելիին՝ նույնիսկ եթե դրա ցանկությունը չկա։ Հարկավոր է միշտ դրական տրամադրություն ունենալ, որպեսզի օրը հաջողված լինի։

5. Օրվա ընթացքում փորձեք չսպառել ձեր ամբողջ էներգիան

Ձեզ երբեք «ամենազբաղված մարդ» մրցանակի չեն արժանացնի։ Հետեւաբար, օրվա ընթացքում պետք չէ սպառել ձեր ամբողջ էներգիան եւ ուժերը, քանի որ երեկոյան նույնպես դուք մի շարք գործեր ունեք, որոնք չպետք է կատարեք տխուր եւ հյուծված վիճակում։

Աղբյուր՝MyJane.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության