Վերա Բրեժնեւայի արտաքինը չափանիշ է համարվում դեռ այն ժամանակներից, երբ նա «ՎԻԱ Գրա» խմբի կազմում էր։ Բայց զարմանալի է, որ երգչուհին իրեն գեղեցիկ չի համարել։ «Ինձ երբեք այսքան գեղեցիկ չեմ զգացել, ինչպես հիմա՝ 37 տարեկանում։ Երբեք այսքան գոհ չեմ եղել սեփական պատկերից եւ այսքան ինքնավստահ, նույնիսկ «ամենագեղեցիկ» տիտղոսների այդ քանակի դեպքում, որոնք ստացել եմ այս տարիների ընթացքում, երբ բեմում եմ»։
Վերան հավելել է, որ ոչինչ այդպես թեւեր չի տալիս, որքան սիրելի մարդու հաճոյախոսություններն ու սիրատածումը։ Երգչուհու խոսքով՝ Կոնստանտին Մելաձեն, որի հետ ամուսնացել է չորս տարի առաջ, յուրաքանչյուր առավոտ իրեն յուրօրինակ զգալու հնարավորություն է տալիս։
«Ինձ դուր է գալիս, երբ տղամարդը հոգ է տանում կնոջ նկատմամբ, երբ նրան հաճոյախոսություն է անում եւ թույլ տալիս յուրօրինակ զգալ։ Ամուսինս ասում է, որ ես ամենագեղեցիկն եմ լինում առավոտից, երբ մազերս գզգզված են, եւ չկա ոչ մի գրամ կոսմետիկա։ Նրան դուր է գալիս, երբ մենք միայնակ ենք, եւ ես հագուստ չեմ կրում։ Եվ նրան առհասարակ չի հետաքրքրում՝ արդյոք որովայնի հատվածում արտահայտված մկաններ ունեմ, թե ոչ։ Իսկ վերջերս նա ինձ հետեւյալ գրությամբ լուսանկարն է ուղարկել. «Այս լուսանկարը հարկավոր է տիեզերք ուղարկել, որպեսզի այլմոլորակայիններն անմիջապես սիրեն մարդկանց»։ Այդ բառերից հետո ես ինձ իսկապես աշխարհում ամենագեղեցիկն եմ զգում, եւ կարեւոր չէ՝ կնճիռներ ունեմ, թե ոչ»,- Vogue-ին տված հարցազրույցում ասել է աստղը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով