Ծիծաղաշարժ դեպք է տեղի ունեցել Բալիում, ուր հանգստանում է Օլգա Բուզովան։ ТНТ-ի աստղն այցել է Բալիի ամենակարեւոր տաճարներից մեկը՝ Ուլուվատու, որը գտնվում է քարաժայռի բարձրունքին ծովի մակերեւույթից 70 մետր բարձրության վրա։ Երեկոյան այստեղ կարելի է դիտել աուտենտիկ լավագույն պարերից մեկը՝ կեչակ։
Ընդ որում, այս վայրը հայտնի է ոչ միայն պարերով, այլեւ «լկտիացած» կապիկներով, որոնք իրենց տանտեր են համարում։ Սակայն Բուզովան դա չի իմացել եւ կենդանիներին չափից շատ մոտեցել։ Արեւի ճառագայթների ներքո տաքացող կենդանիներից մեկը հարձակվել է երգչուհու վրա եւ խլել Jimmy Choo ապրանքանիշի թանկարժեք արեւային ակնոցը։
«Նա պարզապես նետվեց դեմքիս ուղղությամբ։ Ինչո՞ւ եք այդքան լկտի, չեք ամաչում»,- զայրացել է Օլգան, մինչ կապիկը կրծում էր բրենդային ապրանքը։ Ակնոցը վերադարձրել են, բայց աքսեսուարը վերջնականապես փչացել էր. Jimmy Choo-ի թանկարժեք աքսեսուարը, որը շատ նորաձեւ շատ աղջիկների երազանքն է, բաժին է ընկել կենդանիներից մեկին։
«Ապագայի համար. եթե ձեզ Ուլուվատու տաճար հրավիրեն, հանեք ակնոցը, քանի որ հենց նոր այն ինձանից հենց նոր լկտիաբար հանել են։ Կրծել։ Բայց նորը գնելու առիթ կա։ Ես այն օգտագործել եմ ընդամենը մեկ ամիս»,- Instagram-ի Stories բաժնում պատմել է Բուզովան։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ