Վառ ու խարիզմատիկ Սոսո Պավլիաշվիլին այս տարի 55 տարեկան է դարձել։ Այդ առիթով «Նոր ալիք» փառատոնի երկրորդ մրցութային օրը տեղի է ունեցել երգչի ստեղծագործական երեկոն։
Հոբելյանական երեկոյի վարողները Գարիկ Մարտիրոսյանն ու Միխայիլ Գալուստյանն էին։ Ամբողջ համերգի ընթացքում հումորիստները համեմատել են երկու ազգերին՝ վրացիներին ու հայերին՝ ով է ավելի հյուրընկալ, ով է ավելի համեղ պատրաստում, ում գինին է ավելի լավը, որ ազգն է ավելի հին։ «Վրացիները մեր աչքի առաջ են մեծացել»,- հայտարարել է Գալուստյանը՝ ակնարկելով, որ հայ ժողովուրդն ավելի հին է։ Ճիշտ է, արդյունքում հաղթել է ընկերությունը։
Պավլիաշվիլիի երեկոյին մասնակցել են վրացի հայտնի երաժիշտ կոլեգաները, որի համար կուլիսների ետեւում սեղան էր բացվել, դրա կողքին մանղալ են տեղադրել, որի վրա հաշված րոպեների ընթացքում բուրավետ խորոված են պատրաստել։
Հայտնի կատակերգուները, որոնք որախ երեկո են անցկացրել, իսկապես լավ էին պատրաստվել. նրանք նախապես Պավլիաշվիլիի պարոդիան էին ձայնագրել։ «Ոչ ադեկվատ վարողներ»,- նրանք Instagram-ում այսպես են մակագրել տեսանյութը։
Посмотреть эту публикацию в Instagram
Արտիստի ստեղծագործական երեկոյին հաջորդած երեկույթի ընթացքում Գարիկ Մարտիրոսյանը ցուցադրել է ոչ միայն հումորի զգացումը, այլեւ վոկալային տվյալները. շոումենը Պավլիաշվիլիի հետ կատարել է «Небо на ладони» հիթը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին