Նախորդ տարվա օգոստոսի 11-ին Ռիտա Դակոտան Instagran-յան իր էջում հայտարարեց, որ երեք տարվա պաշտոնական ամուսնությունից հետո բաժանվում է Վլադ Սոկոլովսկուց: Երգչուհին պատմել էր, որ իմացել է ամուսնու բազմաթիվ դավաճանությունների մասին: Կնոջ հետ ամբողջ համատեղ կյանքի ընթացքում նա այլ հարաբերություններ է ունեցել, այդ թվում երբ Դակոտան սպասելիս է եղել դստերը՝ Միային:
Սկանդալային ամուսնալուծությունից հետո նախկին ամուսիններն առաջին անգամ արտահայտել են միմյանց նկատմամբ ջերմ զգացմունքները: Դակոտան ակուստիկ համերգով հանդես է եկել Մոսկվայում, իսկ Սոկոլովսկին գնացել է աջակցելու նախկին կնոջը:
Տեսանյութերից մեկում Ռիտան կատարում է «Не умеешь любить» երգը, որում խոսքը նրանց անհաջող ամուսնության մասին է: «Բիս» խմբի նախկին մասնակիցը կոմպոզիցիային հումորով է վերաբերվել: «Կարողանում եմ»,- գրել է նա ու ծիծաղող էմոջի օգտագործել:
Երեկոյի ավարտին Դակոտան դիմել է դահլիճում գտնվող նախկին ամուսնուն: «Ամուսին, սեր»,- մեկամյա դստեր՝ Միայի հորն ասել է նա: Երգիչը մոտեցել է բեմին եւ Ռիտային սպիտակ վարդերի մեծ փունջ նվիրել: Երիտասարդ ծնողները մեղմ համբուրել են միմյանց այտերը:
Stories բաժնում զույգը հաճոյախոսություններ է գրել միմյանց: Կրկին պատճառը մենահամերգն է, որով այսօր Դակոտան հանդես է եկել մայրաքաղաքի գիշերային ակումբերից մեկում:
Պարզվում է՝ Վլադը հանդիսատեսի շարքում է եղել, ապա շնորհակալություն է հայտնել սիրելի կնոջը լավ շոուի համար եւ հայտնել Ռիտայի հերթական համերգի մասին: Ռիտան իր հերթին պատասխանել է. «Նախկին ամուսին, շնորհակալություն ընկերության եւ աջակցության համար»:
Ու թեեւ Ռիտան եւ Վլադը պաշտոնապես չեն հաստատել միավորումը, դատելով սրտառուչ ակնարկներից եւ սիրախաղից սոցիալական ցացներում՝ նրանց միջեւ կրկին կայծ է բռնկվել, եւ կարելի է ենթադրել, որ նրանք հաշտվել են:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները