Համացանցում ակտիվորեն քննարկվում են Քսենիա Բորոդինայի հարաբերություններն ընկերուհիների հետ: Hեռուստաաստղը ժամանակին ստեղծել էր «Прачка» անունով խումբը, որում ներառված էին նրա ընկերուհիները: Կանայք հաճախ էին հանդիպում, ուրախ ընկերակցությամբ հանգստի մեկնում, հայտնում է Starhit-ը:
Սակայն նախորդ շաբաթ «Դոմ 2»-ի աստղը կոնֆլիկտ է ունեցել Նատալյա Պուշկինայի հետ: Instagram-յան հրապարակման մեկնաբանություններում Պուշկինան իրեն թույլ էր տվել նշել, որ Բորոդինայի դուստրը՝ Մարուսյան, շատ լսող աղջիկ է, իսկ Թեոնան՝ իսկական հրամանատար: Ըստ երեւույթին, դա բացարձակապես դուր չի եղել հեռուստահաղորդավարուհուն, եւ նա դադարել է հետեւել ընկերուհու էջին:
Բացի այդ, հետեւորդները նկատել են, որ Բորոդինան արգելափակում է խմբի այն մասնակիցներին, որոնք աջակցում են Նատալյային:
Պուշկինան որոշել է հստակեցնել իրավիճակը: Նա հրապարակում է արել, որում ներկայացրել է իր մտքերն այն մասին, որ կյանքում ամեն ինչ հենց այնպես տեղի չի ունենում: «Իմ դեպքում ամեն ինչ տեղի ունեցավ ժամանակին: Շատերի համար ակնհայտ դարձան պահերը, որոնք դուք տեսել եք Instagram-յան էջերում: Բայց մենք բոլորս մեծ մարդիկ ենք եւ պետք է հասկանանք, որ դա կաթիլ է ծովում վերջնական բաժանման համար: Ավելի խորը: Մի բան կասեմ՝ սա իմ բացարձակ հասուն եւ կշռադատված որոշումն է, եւ վերջերս տեղի ունեցած բոլոր իրադարձությունները միայն հաստատեցին դրանց ճշմարտացիությունը»,- ընդգծել է Պուշկինան:
Իրադարձությունների իր վարկածը հանրության դատին է ներկայացրել նաեւ Բորոդինան: «Գիտեք՝ ես ընկերներ ունեմ, որոնց ձեռք չեմ բերել Instagram-ում եւ նրանց հետ նույնիսկ նորմալ լուսանկար չունեմ: 16 տարի է՝ ընկերություն ենք անում եւ հարաբերություններ ենք պարզում հեռախոսազանգերի, հանդիպումների, բղավոցների, արցունքների, ծիծաղի միջոցով: Կատյա Ժուժա, Ռիտա Ագիբալովա, Ալյոնա Վոդոնաեւա, Նատաշա Պուշկինա. նրանք կանգնած էին առաջին շարքում՝ լուսանկարվելով մեր հարսանիքին, եւ նայեք, թե որտեղ են այժմ նրանք: Ցուցադրությունը հավասար չէ սիրուն եւ ընկերությանը: Հիշեք դա: Ընկերուհիների մասին հրապարակումներ գրելը ցածր է: Ես միշտ կլռեմ: Արդարանալը թույլերի ճակատագիրն է»:
Հիշեցնենք՝ Քսենիան Կատյա Ժուժի հետ դադարել է շփվել 2017թ.-ի դեկտեմբերին, երբ նա լքել է «Դոմ 2» հեռուստանախագիծը: Ասում են՝ Ժուժին ստիպել են հեռանալ լարված հարաբերությունները Բորոդինայի հետ: Ավելի ուշ Քսենիան շատ կտրուկ արտահայտվել էր իրավիճակի մասին եւ Կատյանին նույնիսկ «խոզ» անվանել:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին