ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալլա Պուգաչովան եւ նրա ամուսինը՝ Մաքսիմ Գալիկը, НТВ-ով հեռարձակվող «Ты не поверишь» հաղորդման եթերում պատասխանել են հարեւանների բողոքների պատճառով մերձմոսկովյան Գրյազ գյուղում գտնվող իրենց դղյակի հնարավոր քանդման մասին հարցին։
Օգոստոսի սկզբին լրատվամիջոցներում տեղեկատվություն է հայտնվել, որ Կիրովից ոմն իրավապաշտպան՝ Յարոսլավ Միխայլովը, տեղի բնակիչներից մեկի խնդրանքով մտադիր է Մաքսիմ Գալկինին ստիպել քանդել շքեղ տան վերին երեք հարկերը։ Անանուն բողոքում, որը փաստաբանը ստացել է որպես Գ. Գ. ներկայացած մարդուց, նշվում էր, թե արտիստների առանձնատունը փակում է արեւն ու ստվեր նետում մյուս գյուղացիների պարտեզի վրա։ Այս ամենը բացասաբար է անդրադառնում աստղերի հարեւանությամբ ապրողների առողջության վրա, վստահեցրել էր նա։
Սակայն Ալլա Պուգաչովան հայտարարել է, որ առաջին անգամ է լսում այդ բողոքների մասին։ «Ո՛չ։ Մենք այդ հայտարարությունների մասին ոչինչ չենք լսել։ Ես նույնիսկ չգիտեի։ Այդ ամենը սուտ է»,- ասել է նա։
Պուգաչովան հավելել է, որ իրեն չեն հետաքրքրում հրապարակումներն այն մասին, թե իրենից պահանջել են քանդել տան երեք հարկը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)