Ռեփեր Ջիգանն ու նրա կինը՝ Օքսանա Սամոյլովան մեծ շուքով նշել են հնգամյա դստեր՝ Լեայի ծննդյան օրը։ Ծնողները «Առյուծ արքա» մուլտֆիլմի թեմայով տոն էին կազմակերպել, այդ իսկ պատճառով խնջույքին եղել են նաեւ վայրի կենդանիներ։ Լեայի տարեդարձին եղել է մեծ օձ, ինչպես նաեւ կենդանի առյուծ, որին հոբելյարը հիացմունքով շոյել է։
Տոնին եղել են նաեւ հսկայական տիկնիկներ։ Եթե միայն խաղալիքներով ամեն ինչ եզրափակվեր, ապա օգտատերերը կհիանային նման խնջույքով։ Սակայն Օքսանայի Instagram-ի Stories բաժնում հայտնվել է նաեւ կենդանի կորյունի մասնակցության հոլովակ։
Սամոյլովայի հետեւորդները հիասթափվել են, որ ինքն ու ամուսինը թույլ են տվել դստերը խաղալ վայրի կենդանու հետ։ «Ամեն ինչ հիանալի էր։ Հարկավոր չէր կորյունին քարշ տալ այնտեղ։ Ձեր երեխայի համար տոն է, իսկ կորյունի համար՝ տանջանք», - դժգոհել են օգտատերերը։
Դերասանուհի Նատալյա Ռուդովան տեսել է կորյունի մասնակցությամբ հոլովակը եւ զայրացել է․ «Երբ հայտնի մարդիկ աջակցում են կենդանիներին ծաղրելը, դա իհարկե, արժանի է ծանրագույն պատժի է արժանի»։ Իր հաջորդ գրառման մեջ Ռուդովան կենդանիների պաշտպանության թեժ գծի համարն է թողել։
Աղբյուրը՝ Woman
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում