Հայկական արտադրության «Պատվից առավել» հեռուստասերիալը Մոլդովայում արժանացել է «ՏԷՖԻ» մրցանակի, որը ամերիկյան «Էմմի»-ի ռուսաստանյան համարժեքն է: NEWS.am STYLE-ն այս առիթով շնորհավորել է ռեժիսոր Ելենա Արշակյանին եւ զրուցել նրա հույզերի, սերիալի հաղթանակի եւ, առհասարակ, միջազգային փառատոններում հայկական սերիալների մրցունակության մասին:
Սերիալի հանդեպ մրցանակաբաշխության հետաքրքրության մասին Ելենան իմացել է հեռուստանախագծի երկրպագուներից, որոնք սերիաները թարգմանել էին ռուսերենով եւ տեղադրել համացանցում: Հենց նրանց միջոցով էլ «ՏԷՖԻ»-ի քննող հանձնաժողովի կոորդինատորները կապվել են ռեժիսորի հետ ու խնդրել, որ նա իրենց ուղարկի հեռուստասերիալի առաջին սերիան:
«Միգուցե տարօրինակ հնչի, բայց անձամբ ես չէի հավատում, շատ սկեպտիկ էի վերաբերվում այդ հարցին, մտածում էի՝ միգուցե, պարզապես, ԱՊՀ տարածաշրջանից որեւէ սերիալ էին ցանկանում ներկայացնել: Թիմի անդամներն, իհարկե, շատ էին ոգեւորվել ու ուրախացել, բայց ես միշտ ասում էի, որ ժամանակից շուտ պետք չէ ուրախանալ: Իհարկե, մեզ համար մեծ պատիվ է, որ հեռուստասերիալը նկատել են ու առաջադրել «ՏԷՖԻ» մրցանակաբաշխությանը»,-անկեղծացավ ռեժիսորը՝ հավելելով.

«Արդեն կարող եմ վստահ ասել, որ հայկական սերիալներն իրենց ասելիքով ոչնչով չեն զիջում ռուսական եւ ԱՊՀ արտադրության սերիալներին»:
Ելենայի կարծիքով՝ մեր հեռուստասերիալների թույլ կողմերը կապված են տեխնիկական եւ ֆինանսական հարցերի հետ: Հարցին, միգուցե, հայկական սերիալները պետք է ներկայացնել նաեւ թարգմանությա՞մբ կամ սուբտիտրերո՞վ, որպեսզի այլ երկրներում դրանք եւս հասկանալի լինեն, Ելենան պատասխանեց.
«Այս պահին չեմ կարող ասել, թե հետագայում ինչ կլինի: Պետք է խոստովանեմ, որ երբ մենք՝ մասնակիցներս, գնում էինք դիտելու այլ երկրների հեռուստասերալները՝ օրեցօր պակասում էր հույսս, որ մենք ինչ-որ բան կստանանք, որովհետեւ ակնհայտ էր թե´ նրանց աշխատանքը, թե´ բյուջեն, որոնց հետ մենք չէինք կարող մրցել: Բայց այն, որ մեր պատկերը գեղեցիկ էր, ասելիքը շատ, մեզանով հետաքրքրված էին, դա արդեն փաստ է, եւ անցյալում են մնացել այն վախերս, թե մենք մրցունակ չենք այլ երկրների հետ»:
Ինչ վերաբերում է Ելենայի ներկայիս անելիքներին՝ այս պահին նա Մոսկվայում է, որտեղ շարունակում է բարձրագույն կրթությունը ռեժիսուրայի կուրսում:
«Առաջիկա ծրագրերումս մասնագիտությանս մեջ ավելի հմտանալն է, որպեսզի կարողանանք էլ ավելի լավ աշխատանքներով հանդես գալ ու միջազգային ասպարեզներում ներկայանալ, որովհետեւ համոզված եմ, որ միայն ինքնակրթվելով կարող ես առաջ գնալ»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ «Պատվից առավել»-ի Facebook-ի էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 3 սեպտեմբերի
Առեղծվածային միլիարդատեր և կուբայական սիգարներ. ինչպես հանցավոր կայսրությունը գրեթե ոչնչացրեց լեգենդար Cohiba ապրանքանիշը22:21, 3 սեպտեմբերի
Միլիոնատերերը՝ կրկին դպրոցական նստարանին. Ինչու են հարուստները սովորում հասկանալ իրենց հավաքածուի նկարները21:18, 3 սեպտեմբերի
Ես մեղավոր չեմ, պատճառը օվուլյացիան է. գիտնականները գտել են Chanel և Louis Vuitton գնելու կենսաբանական արդարացումը20:22, 3 սեպտեմբերի
«Լռիր և վերցրու իմ փողերը». Dyson-ի 499 դոլար արժողությամբ ատամի խոզանակը անսպասելիորեն վիրուսային հիթ է դարձել19:36, 3 սեպտեմբերի
Միլիարդատերը լքեց նրան հանուն նոր կնոջ, հիմա նախկին ընկերուհին նրանից պահանջում է 400 միլիոն դոլար «խախտված խոստումների» համար17:05, 3 սեպտեմբերի
«ԹԷԱՏՐՈՆ» փառատոնի շրջանակում Երևանում կներկայացվի բելգիական «Չայկա» թատերախմբի «Լոկո» խամաճիկային ներկայացումը16:24, 3 սեպտեմբերի
Louis Vuitton-ը վերակենդանացնում է լեգենդար Classic Run–ը. մեծ ճանապարհորդություն վինտաժային մեքենաներով Իտալիայով մեկ16:04, 3 սեպտեմբերի
Հայաստանում կանցկացվի «ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստի միջազգային ֆրանկոֆոն փառատոնը15:55, 3 սեպտեմբերի
Cartier-ը հանում է Tank Américaine-ի դիմակը. լեգենդար ժամացույցն առաջին անգամ դառնում է սկելետոն15:22, 3 սեպտեմբերի
Շքեղ փայլ Dior-ից. Ջեննա Օրտեգան, Անյա Թեյլոր-Ջոյը և Ջիսուն ներկայացնում են մաշկի նոր թինթը14:42, 3 սեպտեմբերի
«Սեքսի գմբեթը» վերակենդանացել է մոխրից. Burning Man-ում վերաբացվել է մեծահասակների համար նախատեսված սկանդալային վայրը՝ 15,000 պահպանակի պաշարով14:16, 3 սեպտեմբերի
