Հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն իր Instagram-ում կիսվել է լուսանկարներով, որոնք արվել են Թուրքիայի Արեւելյան մասում։
Նա հետեւորդներին հայտնել է, որ ճամփորդում է այն վայրերով, որտեղ «պահպանվել են Հայոց ցեղասպանության հետքերը» եւ խոսել է նոր նախագծի մասին։ «Երկրաշարժ» ֆիլմի ռեժիսորը նշել է․ «Ընտանիքիս պատմության միջոցով Ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմ եմ պատրաստում։ Սկսած ռուս-թուրքական պատերազմից մինչեւ մեր օրերը»։
Սարիկ Անդրեասյանը հայտնել է նաեւ, որ իր նոր ֆիլմով շրջելու է Ռուսաստանի քաղաքներով, ցուցադրություն կլինի նաեւ հայերի համար եւ բոլոր նրանց, որոնց անհանգստացնում է տվյալ թեման։ Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ հարցազրույցում Սարիկ Անդրեասյանի եղբայրը՝ պրոդյուսեր Ղեւոնդ Անդրեասյանը պատմել էր, որ իրենց ծնողներն ապրում են Երեւանում, ուր եղբայրները նրանց տեղափոխել են Ղազախստանից․․․
Ինչ վերաբերում է նոր նախագծին, ապա NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում Սարիկ Անդրեասյանը պատմեց, որ վավերագրական ֆիլմերի ոլորտում նա փորձ ունի։ «Դրանք հիմնականում քրեական հետաքննություններ էին ղազախական հեռուստաընկերությունների համար», - ասաց նա։ Պատասխանելով այն հարցին, թե որտեղից են Անդրեասյանի նախնիները, ռեժիսորը պատասխանեց․ «Իմ նախնիները Դերջանից են, այժմ՝ Թերջան (Tercan)։ Այնտեղ կար 31 հայկական գյուղ, այժմ ոչ մեկը չկա։ 1880թ․-ից մինչեւ 1915թ․-ը բոլորը թալանվել եւ այրվել են, իսկ բնակիչները՝ քշված, կամ սպանված։ Մենք հստակ գիտեինք միայն ապուպապիս կտավատի արտի վայրը եւ գետի ափի պատվանդանը, ինչի օգնությամբ էլ կտավատի յուղ էին ստանում։ Մենք՝ եղբայրներով, հետաքրքրվում էինք, փնտրում էինք գյուղը, կամ այն վայրը, որտեղ նրնք ապրել են մոտ 5 տարի։ Մեզ շատ օգնեցին տեղի բնակիչները»․․․
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին