«Счастливы вместе» («Երջանիկ միասին») սերիալի աստղ, դերասանուհի Նատալյա Բոչկարյովան, որի մոտ, ըստ տեղեկությունների, ոստիկաններն արգելված նյութեր են հայտնաբերել, խափանել է «Ռոսիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Прямой эфир с Андреем Малаховым» («Ուղիղ եթեր Անդրեյ Մալախովի հետ») ծրագրի նկարահանումները։ Այս մասին Instagram-յան էջում հայտնել է հաղորդմանը փորձագետի կարգավիճակով հրավիրված «Դոմ 2»-ի նախկին մասնակից Ռուստամ Սոլնցեւը։
Մեկնաբանելով Բոչկարյովայի բացակայությունը Մալախովի ստուդիայում՝ արտիստի ներկայացուցիչը մանրամասներ չի հայտնել՝ հաստատելով, որ տեղի է ունեել վերջին պահին։ Նատալյայի ներկայացուցիչը հայտնել է, որ արտիստն անձամբ կմեկնաբանի իրադարձությունը, երբ պատրաստ կլինի։ Սակայն առայժմ պարզ չէ՝ արդյոք Բոչկարյովան ելույթ կունենա հեռուստաալիքներից մեկով, թե հաղորդագրությունը կհրապարակի Instagram-յան էջում։
«Հայտարարություններ կլինեն ավելի ուշ։ Երբ նա անհրաժեշտ համարի... Նա անձամբ ամեն ինչ կպատմի»,- ասել է Նատալյայի օգնականը։
Ավելի վաղ մամուլում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ մեքենայի ղեկին գտնվող դերասանուհին ձերբակալել են ճանապարհային ոստիկանները։ Նշվում էր, որ նա դրական պատասխան է տվել ծառայության հարցին՝ արդյոք նրա մոտ թմրամիջոցներ կան։ Ընդ որում, Բոչկարյովան հրաժարվել է բժշկական զննություն անցնել։ Ավելի ուշ Նատալյան ասել է, որ տեսանյութը մոնտաժված է եղել եւ ինքը դրան ոչ մի առնչություն չունի։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում