Աշնան երկրորդ ամիսը մոտեցավ ավարտին, այդ պատճառով հարկավոր է լրջորեն մտածել ձմռանը նախապատրաստվելու մասին: Այդ վերաբերում է ոչ միայն հագուստին, այլեւ, առաջին հերթին, դեմքի խնամքին: Ձեր մաշկին լուրջ փորձություններ են սպասվում. մրգերի, թարմ բանջարեղենի բացակայություն, արեւի լույսի պակաս, ցուրտ եւ սառը քամի: Հենց այդ ժամանակ էլ օգնության են գալիս դիմակները, որոնք հարկավոր է սկսել գործածել արդեն հիմա:
1. Դդմիկով սնուցող դիմակ դեմքի եւ պարանոցի համար - թարմ դդմիկը բաժանել երկար բարակ կտորների, դնել կոսմետիկայից մաքրած դեմքին եւ պարանոցին: 20 րոպե անց դդմիկները հանել, իսկ դեմքը լվանալ ոչ մեծ քանակությամբ բորակի հետ խառնած ջրով:
2. Ստեպղինով դիմակ - ստեպղինը մանր քերիչով անցկացնել, խառնել ձվի սպիտակուցին, ավելացնել 1 թեյի գդալ ձիթապտղի ձեթ կամ դեղձի յուղ, մի քիչ օսլա: Ստացված զանգվածը քսել դեմքին եւ պարանոցին:
3. Ստեպղինով եւ կաթնաշոռով դիմակ - 1 ճաշի գդալ թարմ կաթնաշոռը խառնել 1 ճաշի գդալ դեղձի յուղի կամ ձիթապտղի ձեթի հետ, ավելացնել մի քիչ կաթ, ստեպղինի հյութ, լավ խառնել եւ քսել դեմքին:
4. Խնձորով դիմակ - խնձորը կեղեւազրկել եւ քերիչով անցկացնել, ավելացնել 1 ճաշի գդալ ձիթապտղի ձեթ, կաթ կամ թթվասեր: Եթե ձեր մաշկը յուղոտ է, ավելացրեք նաեւ 1 ձվի դեղնուց:
5. Խմորիչով դիմակ - խմորիչը խառնել 3%-անոց ջրածնի պերօքսիդի կամ կաթի հետ այնպես, որ ստացվի խիտ թթվասերանման զանգված եւ քսել դեմքին ու պարանոցին: Դիմակը մաքրել սրբիչով: Այս դիմակը թարմացնում է դեմքը, փափկացնում մաշկն ու առաձգականություն հաղորդում: Օգտակար է ինչպես չոր, այնպես էլ յուղոտ մաշկի համար:
6. Բանանով դիմակ - մաքրած բանանը լավ խառնել մի քիչ կաթի հետ: Եթե ձեր մաշկը յուղոտ է, դիմակին մի քանի կաթիլ կիտրոնի հյութ ավելացրեք:
7. Լոլիկով դիմակ - լոլիկը շրջանակաձեւ կտրատել, դնել դեմքին եւ պարանոցին, բարակ կտորով ծածկել: 15-20 րոպե անց լվացվել:
8. Խաղողով դիմակ - հասած խաղողի 2-3 հատիկ կտրել, հյութը քսել դեմքին եւ պարանոցին, 15-20 րոպե անց լվացվել: Այս դիմակը հարթեցնում է մաշկը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել