«Ռիո Մոլ»-ի «Սինեմա Սթար» կինոթատրոնում երեկ՝ հոկտեմբերի 16-ին, սպասված պրեմիերա էր: Մեծ էկրանին Անջելինա Ջոլին էր՝ իր ողջ հմայքով, «չար» ու «բարի» կողմերով:
Հոլիվուդյան աստղի մասնակցությամբ «Մելեֆիսենտա. Խավարի տիրուհին» ժապավենի երեւանյան պրեմիրերան կայացավ հայ հայտնիների ներկայությամբ եւ համեղ հյուրասիրությամբ:
Նրանք, ովքեր դիտել էին ֆիլմի առաջին մասը, մինչ պրեմիերան անհամբերությամբ էին սպասում բացահայտելու, թե ինչ ճակատագրի պետք է արժանանային խավարի փերի Մալեֆիսենտան եւ «քնած-արթնացած» գեղեցկուհի Ավրորան:
Ռեժիսոր Ժոակիմ Ռոննինգը դեռեւս առաջին ֆիլմում «Դիսնեյ»-ի հայտնի հեքիաթի չարագործին նոր երանգ տվեց՝ ներկայացնելով նրա պատմությունն ու ցույց տալով, որ յուրաքանչյուր չարության ետեւում թաքնված է ոտնահարված բարությունը:
«Մալեֆիսենտա» ֆիլմի նոր պատումում ռեժիսորն ավելի խորն է ներկայացնում խավարի փերու պատմությունը, ծանոթացնում է խավարի մյուս բնակիչների հետ ու նկարագրում Ավրորայի եւ արքայազն Ֆիլիպի սիրո պատմությունը, որը ստիպված է լինում մի շարք փորձությունների ենթարկվել՝ հաղթահարելով չարությունն ու պատերազմները, կնքելով երկար սպասված խաղաղությունը մարդկության եւ ճահճուտի բնակիչների միջեւ:
Անջելինա Ջոլիի հմայքը երկրպագուները նոր ֆիլմում կկարողանան գնահատել նորովի: Բացի հայտնի սեւ հագուստից՝ դերասանուհուն կտեսնեք նոր կերպարով, իսկ նրա հերոսուհուն՝ նոր հույզերով եւ պայքարով:
Ավրորայի դերում կրկին կտեսնեք նրբակազմ Էլլ Ֆաննինգին. ի տարբերություն առաջին ֆիլմի՝ այս ֆիլմում նրա հերոսուհին ավելի հասուն է, ուժեղ եւ կամային:
Ֆիլմում մի շարք նոր հերոսների եւ դերասանների կողքին իր կերպարով փայլում է լեգենդար Միշել Փֆայֆերը, որը մարմնավորում է թագուհի Ինգրիսին: Վերջինը նոր պատումի գլխավոր չարագործն է, որը փորձում է օգտագործել որդու եւ սիրելիի զգացմունքները՝ սեփական նենգ նպատակներն իրագործելու համար:
Մեծ պրեմիերայի առթիվ «Ռիո Մոլի» «Սինեմա Սթարը» իր թեմատիկայով համապատասխանում էր ֆիլմի տրամադրությանը. ցուցադրությանը ներկա էր անձամբ «Մալեֆիսենտան», որը սիրով լուսանկարվեց բոլոր ցանկացողների հետ, իսկ մանուկներից շատերը փորձել էին համապատասխանել գլխավոր հերոսուհու կերպարին:
Պրեմիերային ներկա էին նաեւ հայկական շոու-բիզնեսի հայտնիներից շատերը, այդ թվում՝ Արփի Գաբրիելյանը, Իրինա եւ Լուսինե Թովմասյաններն իրենց դուստրերի հետ, դիզայներ Ֆաինա Հարությունյանը, Արմեն Երիցյանը, մենեջեր Նունե Խուրշուդյանը, հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը եւ այլք: Մանրամասները՝ NEWS.am STYLE-ի ֆոտոտռեպորտաժում:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը