«Գաղտնի նյութերի» դարաշրջանից հետո էկրաններին վաղուց չի եղել նույն ժանրի շոու, որը կգրավեր հանդիսատեսին։ NEWS.am STYLE-ը ներկայացնում է սերիալ գիտական ֆանտաստիկայի ժանրից՝ «Եզրագիծ»։
Սերիալը ցուցադրվել է Fox հեռուստաալիքով 2008 թվականի սեպտեմբերից մինչեւ 2013-ի հունվար, կազմված է 5 եթերաշրջանից։ Ֆիլմն ստեղծել են Ջ.Ջ. Աբրամսը, Ալեքս Քուրթցմանը եւ Ռոբերտո Օրսին։ Գլխավոր դերերում՝ Աննա Տորվ, Ջոշուա Ջեքսոն, Ջոն Նոուբլ, Լենս Ռեդիկ, Ջեսիկա Նիկոլ եւ այլք։
ՀԴԲ-ի «Եզրագծից այն կողմ» գիտահետազոտական ստորաբաժանումը հետաքննում է հանցագործություններ կամ դեպքեր, որոնց էությունը հասկանալը գտնվում է ավանդական քննչական մարմինների պատկերացումների շրջանակից դուրս։ Այդ երեւույթների մեծ մասն ինչ-որ կերպ կապված է զուգահեռ տիեզերքի հետ, որտեղ գոյություն ունեն նույն պերսոնաժները...
Սցենարի ամենաուժեղ կողմերից մեկը մի քանի զուգահեռ սյուժետային գծերի առկայությունն է եւ կերպարների բազմազանությունը։ Կան գլոբալ սյուժետային գծեր, որոնք ձգվում են ողջ սերիալի ընթացքում։ Կան կարճ սյուժեներ, որոնք հիմք են ծառայում միանգամայն ինքնուրույն պատումների համար, որոնք ներկայացված են գրեթե յուրաքանչյուր մասում։
Կան գլոբալ էքշըններ, որոնք անվերջ են. սուր ֆանտաստիկ դետեկտիվ պատմություններ, որոնցից յուրաքանչյուրն ունի սկիզբ եւ տրամաբանական ավարտ ընդամենը մեկ 45 րոպեանոց սերիայի շրջանակում։
Սցենարիստների ֆանտազիան, նրանց գաղափարները արժանի են ծափահարությունների: Սերիալը լեցուն է հանելուկներով եւ ինտրիգներով, բայց դրա հետ մեկտեղ, էքշընը դինամիկայից զուրկ չէ:
Ստեղծվել է բարձր մակարդակի շոու: Սյուժեի հավակնոտությունն արժանիորեն ամրապնդվել է որակյալ դեկորացիաներով եւ հատուկ էֆեկտներով: Ըստ վերջինների մակարդակի՝ «Եզրագիծը» կարող է լիովին մրցակցել լավ ֆանտաստիկ ֆիլմերի հետ, որոնք ցուցադրվում են կինոթատրոններում:
Առանձնացնեմ երեք գլխավոր գործող հերոսներին:
Բժիշկ Ուոլթեր Բիշոփ (Ջոն Նոուբլ) – ֆիլմի ամենանշանակալի կերպարն է: Սյուժեում նրա դերը դժվար է թերագնահատել: Ջոն Նոուբլին հոյակապ կերպով հաջողվում է մարմնավորել երկու բավականին տարբեր, բայց միաժամանակ նման Ուոլթեր Բիշոփների երկու տարբեր տիեզերքներում:
Բժիշկ Ուոլթեր Բիշոփի մեջ միավորված են հանճարեղությունն ու խելահեղությունը, բարությունն ու անմարդկային պրագմատիզմը, ամեն ինչի մասին բարձրագույն բանատեղյակությունը եւ կատարյալ անօգնականությունը կենցաղային հարցերում, իմաստնությունն ու ինֆանտիլությունը: Բիշոփը թմրամոլ է ու խենթ՝ օժտված բազմաթիվ ֆոբիաներով:
Պիտեր Բիշոփ (Ջոշուա Ջեքսոն) – Ուոլթեր Բիշոփի որդին է՝ մեսիա, որը կոչված է փրկելու երկու տիեզերքները եւ վերականգնելու դրանց միջեւ խաղաղությունը:
Աննա Տորվ (Օլիվիա Դանեմ) – Նրա մեջ ավելի շատ յուրահատկություն եւ տեմպերամենտ կա, քան Ջոշուայի: Աննան ստիպված է խաղալ երկու Օլիվիաների տարբեր տիեզերքներում, ընդ որում՝ Օլիվիա 1-ը (մեր տիեզերքում) նրա մարմնավորմամբ ավելի բնական է ստացվել: Օլիվիա 2-ը, կարծես, ավելի անհավասարակշիռ է, բայց միաժամանակ զգալիորեն պակաս կաշկանդված:
Արդյունքում՝
«Եզրագիծը» անչափ հետաքրքիր կինոարտադրանք է, որը հաճույքով կդիտեն նրանք, ում դուր է գալիս ֆանտաստիկայի ժանրը:
Ֆիլմում արծարծված թեմաներն այնքան բարդ են, որ դուք չեք վախենա ձեր կռահումներում ոչ բանիմաց թվալուց: Միեւնույն է՝ ոչ ոք իրոք չգիտի այդ մասին:
Խորհուրդ ենք տալիս ֆանտաստիկայի եւ ֆենթեզիի երկրպագուներին:
Հաճելի դիտում
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն