Հեռուստաաստղ Վիկտորյա Բոնյան դստեր՝ Անջելինայի հետ Մոնակոյից տեղափոխվել է Մեծ Բրիտանիա. իրականում նա ցանկանում էր Նահանգներ մեկնել, բակց փոքրիկի հայրը՝ Ալեքս Սմերֆիտը, թույլ չի տվել երեխային հեռու տանել։
Բոնյան տեսանյութ է հրապարակել, որում ցույց է տվել՝ ինչպես է տանը ժամանակ անցկացնում եւ փոքրիկ էքսկուրսիա անցկացնել։ Սենյակների դիզայնը մոխրագույն երանգներով է, իսկ հյուրասենյակը կապված է խոհանոցի հետ, ինչպես բազմաթիվ ժամանակակից տներում։ Վիկտորյան խոստովանել է, որ այժմ տանը բավական ցուրտ է, քանի որ Լոնդոնում անձրեւոտ եղանակ է։
Աստղի խոհանոցում առկա է անհրաժեշտ կենցաղային տեխնիկա։ Վիկան չի թաքցնում է, որ ինքն է պատրաստում երեխայի համար։ Տունը մի քանի հարկանի է։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի զգեստապահարանը։ Բոնյան հանդիպման էր պատրաստվում, այդ պատճառով հարմարավետ, միեւնույն ժամանակ ոճային կերպար էր փնտրում։ Նրա ընտրությունը կանգ է առել սեւ սվիտրի եւ նորաձեւ տաբատի վրա։
«Ես թանկարժեք իրեր եմ գնում, բայց կրում եմ առավելագույնը մեկ-երկու անգամ կամ առհասարակ չեմ կրում։ Օրինակ՝ այս տաբատը երկու անգամ եմ գնել»,- պատմել է Վիկտորյան։ Վիկան ու Անջելինան միասին խաղաղ են ապրում։ Դուստրը դպրոց է գնում, նա արդեն իսկ բազմաթիվ ընկեր ունի, ընկերների համար բլիններ պատրաստում։
Բոնյանի դստերը Լոնդոնում այնքան էլ դուր չի գալիս։ Նա մայրիկին մի քանի անգամ համոզել է Մոնակո վերադառնալ։ Սակայն Վիկտորյան գիտի, որ Բրիտանիայի մայրաքաղաքում հնարավորություններն ավելի շատ են։
«Լոնդոնում ես կկարողանամ Անջելինայի համար ձիասպորտի լուրջ պարապմունքներ կազմակերպել, ինչի մասին նա այդքան երազում է։ Մոնակոյում, ցավոք սրտի, դա անհրաժեշտ մակարդակով հնարավոր չէ։ Կարծում եմ՝ առաջ շարժվելու ժամանակն է։ Թեեւ չեմ բացառում հնարավորությունը, որ մենք այնտեղ կվերադառնանք, բայց շատ խորը ծերության տարիներին»,- ասել է աստղը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:36, 8 դեկտեմբերի
«Լարվածությունից լրիվ փայտի եմ վերածվել»․ Լիլուն հարսանեկան պարից հատված է հրապարակել23:03, 8 դեկտեմբերի
Իրինա Շեյքը բացահայտել է իր նոր բոյֆրենդին22:40, 8 դեկտեմբերի
«Խոպանչի»․ Գրիգոր Դանիելյանի զվարճալի կերպարը22:12, 8 դեկտեմբերի
Ինչպես դառնալ արժանավայել կին21:38, 8 դեկտեմբերի
Մինիմալ շպար, տաք մուշտակ․ Լուսինե Թովմասյանի կիրակնօրյա կերպարը21:12, 8 դեկտեմբերի
Հագուստն՝ ըստ Կենդանակերպի նշանների20:48, 8 դեկտեմբերի
«Շքեղ»․ Գայանե Ասլամազյանի լուսանկարը20:21, 8 դեկտեմբերի
Գիտեի՞ք արդյոք. «Հարրի Փոթեր եւ գաղտնի սենյակը». 11 հետաքրքիր փաստ ֆիլմի մասին19:44, 8 դեկտեմբերի
Բնական․ Ալինա Մարտիրոսյանը՝ առանց դիմահարդարման19:19, 8 դեկտեմբերի
Թթխմորով դիմակներ դեմքի համար18:37, 8 դեկտեմբերի
«Սիրում եմ ձմեռը, բայց հենց հիմա ոնց որ ուզում եմ ամառ»․ Սոֆի Մխեյանի լուսանկարն ու հումորային գրառումը18:12, 8 դեկտեմբերի
Չնայած տարիքին Մոնիկա Բելուչին ներկայացել է համարձակ ֆոտոշարքում