«Դոմ 2»-ի հաղորդավարուհի Օլգա Բուզովան հայտնվել է հերթական սկանդալի կենտրոնում «Նոր ռադիո»-ի մրցանակաբաշխության արձանիկի գողության մեղադրանքների պատճառով։ Կազմակերպիչները հայտնել են, որ Բուզովան հանդես է եկել որպես մրցանակաբաշխության արարարողության վարող, իսկ միջոցառումից հետո բացակայել է արձակիկներից մեկը, սակայն այն նկատել են երգչուհու մրցանակների դարակին։
Ընկերությունը արձանիկի կորուստը նկատել է, երբ Օլգան վարել է իրենց շոուն։ Որոնումներ են սկսվել, որոնք անարդյունք են եղել։ Հետագայում անհետացած մրցանակը նկատել են Օլգա Բուզովայի բնակարանում։ Վերջինս հեռուստաեթերներից մեկի ընթացքում ցույց է տվել իր բնակարանն ու պարծեցել բազմաթիվ մրցանկաներով։ Մրցանակը բավական արժեքավոր է նաեւ նյութական առումով. այն 100 հազար ռուբլի արժե։
«Յուրաքանչյուր արձանիկ համարակալված է, յուրաքանչյուրը յուրօրինակ է։ Մենք հետաքննություն ենք անցկացրել, հարցաքննել բեմի աշխատակիցներին, անվտանագտությունը փնտրում էր արձանիկը... Օլգան այդ մրցանակաբաշխության հավակնորդ չէր, նա որեւէ անվանակարգում հաղթող չէր»,- նշել է ընկերության աշխատակիցը։
Բուզովան ոչ մի կերպ չի մեկնաբանել սկանդալը։ Վերջերս «Ты не поверишь!» հաղորդմանը տված հարցազրույցում նա հայտարարել է, որ երբեք չի վերցնում ուրիշների իրարը, քանի որ հետեւում է աստվածաշնչյան օրենքներին։ Երգչուհու տնօրենը՝ Անտոն Բոգոսլավսկին, պնդում է, որ Բուզովան մրցանակը ստացել է ազնիվ ճանապարհով, այն շնորհվել է նրան։
Լուսանկարները՝ Instagram, կադր հաղորդումից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 15 մայիսի
ՄԱՅԻՍԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային