Prada-ն եւ Adidas-ը պաշտոնապես հայտարարել են համագործության մասին, որի վերաբերյալ տեղեկությունները տարածվել էին դեռ հոկտեմբերին։ Ապրանքանիշերը ցույց են տվել համագործակցության առաջին արդյունքները․ Prada for adidas Limited Edition-ի առաջին մոդելը Superstar սպորտային կոշիկն է։ Այն 1969թ.-ի դասական մոդել է եւ սպորտային ապրանքանիշի գլխավոր բեսթսելլերներից մեկը։ Նորույթը պատրաստված է բնական կաշվից, ինչպես Prada-ի բոլոր մոդելները, սակայն adidas Originals-ի ֆրիմային ռետինե կոշկատակով։
Սպորտային կոշիկները թողարկվել են սահմանափակ քանակով՝ 700 օրինակ, ընդ որում յուրաքանչյուրն անհատական համար ունի։ Դրանք ներկայացվում են որպես ունիսեքս մոդել, ինչը նշանակում է, որ պետք է թողարկվեն չափսերի լայն տեսանակիով, գրում է Esquire-ը։
Եթե սպորտային ապրանքանիշից վերցրել են կոշիկը, նորաձեւության ապրանքանիշի դեպքում ՝ պայուսակը։ Prada Bowling for adidas-ը նման է օրիգինալ մոդելներին, ինչպես նաեւ Adidas-ի՝ մարզասրահի համար նախատեսված մոդելներին։
Prada for adidas Limited Edition համատեղ հավաքածուն վաճառքի կհանվի դեկտեմբերի 4-ին Prada-ի եւ adidas-ի խանութներում, սակայն լրակազմով, դրանք առանձին չեն վաճառվելու։ Առայժմ հստակ գինը չի հաղորդվում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի