Քեմբրիջի դուքսն ու դքսուհին արդեն պատրաստվել են տարվա գլխավոր տոնին՝ Քեյթ Միդլթոնը եւ արքայազն Ուիլյամն ընտրել են ժառանգների խաղալիքները: Ընդ որում, պետք է ասել, որ նվերները բավականին համեստ են ստացվել, համենայնդեպս, թագավորական ընտանիքի մասշտաբով հաստատ։
Այսպես, վեցամյա արքայազն Ջորջը զբաղվում է թենիսով եւ այլ մարզաձեւերով։ Նրան պատրաստել են նոր ռակետ, ինչպես նաեւ սեղանի ֆուտբոլ։ Մեսիի եւ Ռոնալդուի խաղի հանդեպ կիրքը տղան ժառանգել է հորից։
Չորս տարեկան արքայադուստր Շարլոտան հետաքրքրասեր երեխա է, որը ոչնչից չի վախենում։ Ինչպես եւ մեծ տատիկին՝ Եղիսաբեթ 2-րդ թագուհուն, նրան նույնպես գրավում են ձիերը։ Լոթին, ինչպես քնքշորեն անվանում են նրա ծնողները, վաղուց նրանցից իսկական պոնի է խնդրում։
Սակայն արքայազն Ուիլյամը կտրականապես դեմ է նման նվերին։ Այդ գնումը որոշել են հետաձգել մինչեւ այն պահը, երբ փոքրիկը մի փոքր կմեծանա։ Մինչ այդ արքայադստեր համար պատրաստել են «ձիավարության դպրոց» խաղալիք հավաքածու, որը ներառում է ձիուկներ, ախոռ-տնակներ եւ այլ իրեր։ Շարլոտան կստանա նաեւ մանկական երաժշտական ավտոմատ կարաոկե։
Քեյթ Միդլթոնը որոշել է աջակցել իր երեխաների սերը խոհարարության հանդեպ։ Նրանք կստանան մի մեծ շարք խոհարարական գոգնոցների, գլխարկների, թավաների, սեղանի սպասի եւ այլ խոհանոցային պարագաների հավաքածու։ Իսկ ահա Քեմբրիջի ամենակրտսեր դսքի՝ մեկամյա արքայազն Լուիի համար պատրաստված նվերները դեռ գաղտնի են մնում, հայտնում է Closer-ը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով