Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Ամենաթրենդային 6 սարքերը՝ 2020 Ամանորի նվեր

17:49, 17 դեկտեմբերի

Ամանորը տարվա ամենակախարդակակն ժամանակն է։ Ամենուր տիրում է հեքիաթային միջավայր՝ լի լույսերով, նվերներով ու տոնական ոգով։ Ոմանք պատրաստվում են ամբողջ տարի, ոմանք՝ վերջին մի քանի օրում։ Եթե դուք դեռ չեք պատրաստել նվերներ սիրելիների համար, ժամանակն է առանց խուճապի մատնվելու մտածել այդ ուղղությամբ: Այս հոդվածում մենք հավաքել ենք 6 սարքեր և աքսեսուարներ, որոնք կդառնան Ամանորի լավագույն պահերից մեկը՝ գրավելով բոլորի ուշադրությունը։

Bose Աուդիո Ակնոցներ

Bose-ի նոր աուդիո ակնոցը հուշում է, որ ապագան իսկապես մոտ է: Ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանություն ապահովելով՝ այս արևային ակնոցը կարող եք օգտագործվել երաժշտություն լսելու, զանգեր կատարելու և պատասխանելու, ինչպես նաև Bluetooth-ի միանալու համար: Այս ակնոցը կհամադրվի ձեր այլ սարքերի հետ և կարող է աշխատել  Spotify, Skype կամ Google Maps հավելվածների հետ մեկտեղ: Bose-ը ժամանակի ընթացքում պատրաստվում է առաջարկել արևային ակնոցներ, որոնք համադրելի կլինեն նաև ֆիթնես և խաղային ծրագրերի հետ: Ներկայումս հասանելի են երկու ձևի շրջանակներ՝ Ալտոն (նկարում) և Ռոնդոն:

IQOS 3 DUO Ծխախոտի Տաքացման Սարք

Վերջերս Հայաստանում ներկայացվեց IQOS 3 սարքի կատարելագործված տարբերակը, որը տալիս է երկու անընդմեջ օգտագործման հնարավորություն՝ IQOS 3 DUO-ն, որն արդեն հասցրել է գրավել ծխախոտի տաքացման սարքի կողմնակիցների սրտերը: Ի տարբերութուն սիգարետի՝ IQOS ընտանիքի մոդելները չեն այրում ծխախոտը: Արդյունքում չկա ծուխ, մոխիր և կպչուն հոտ: DUO-ն համալրել է բոլորին սովոր գունային շարքը՝ սև, սպիտակ մուգ կապույտ և ոսկեգույն, լիովին նոր երանգով. ջերմ պղնձագույնը գալիք տարվա թրենդն է ճանաչվել:

Մի խոսքով, եթե ցանկանում եք, որ Ձեր նվերը ծխող մտերիմներին լինի տարբերվող և ժամանակակից, IQOS-ը հիասքանչ տարբերակ է:

Apple AirPods Pro Ականջակալներ

Դուք չեք կարող սխալվել Apple-ի հետ, հատկապես, եթե խոսքը նրանց նոր, անլար AirPods Pro աղմուկը չեզոքացնող ականջակալների մասին է: Դրանք հարմարավետ են, մնում են ականջի մեջ նոր սիլիկոնային մասնիկների շնորհիվ, ջրակայուն են, լիցքավորվում են ավելի արագ, քան օրիգինալ AirPods-երը:

Link Սմարթ Օձիք

Տնից բացակայելիս հաճախ չենք իմանում, թե ինչպես են մեր ընտանի կենդանիները, արդյո՞ք ամեն ինչ լավ է: Չափից դուրս անհանգսացողների համար ներկայացնում ենք օձիք, որը հետևում է ձեր շան կամ կատվի ակտիվության, առողջական ցուցիչներին՝ տեղեկացնելով նաև նրանց գտնվելու վայրի մասին (GPS համակարգի շնորհիվ):

The Tile Հեռախոսի և Բանալիների Որոնիչ

Ձեր մտերիմներից շատե՞րն են կորցնում իրենց հեռախոսները, բանալիներն ու դրամապանակները (կամ գուցե խոսքը հեց ձեր մասին է), ներկայացնում ենք այս Ամանորի ամենաօգտակար նվերը: Ներբեռնեք համապատասխան ծրագիրը և «զանգահարեք»՝ իմանալու, թե որտեղ են գտնվում ձեր կորցրած իրերը՝  հետևելով քարտեզի վրա: Այս ժամանակակից լուծումն ապահովում է ավելի քան 60 քառ. մետրի ծածկույթ:

Philips Somneo Զարթուցիչ Լույս

Philips Somneo-ն զարթուցիչ լույս է: Կլինիկորեն ապացուցված է, որ լույսը բարելավում է քունը և օգնում ավելի հեշտ արթնանալ առավոտյան։ Somneo-ն նմանակում է բնական արևածագին և մայրամուտին՝ համալրված խաղաղ ու հանգստացնող հնչյուններով,  և նույնիսկ կլիցքավորի ձեր բջջայինը USB պորտի միջոցով: Մեզ դուր է գալիս լամպի սենսորային էկրանով ինտերֆեյսը, որն օգտագործումը դարձնում է աներևակայելի ինտուիտիվ:

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search