Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

«Հովեր» երգչախումբը համերգներով հանդես է եկել Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ

17:05, 29 հունվարի

«Հովեր» պետական կամերային երգչախումբը (հիմնադիր և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) Սիցիլիայի մայրաքաղաք Պալերմոյում համերգներով հանդես է եկել Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ:

Հունվարի 24-ին եւ 25-ին Politeama Garibaldi թատրոնում կայացած համերգներին ներկայացել է երգչախմբի արական կազմը, որը համալրվել է նաեւ Հայաստանի լավագույն բաս երգիչներով: Հայկական երգչախումբը և սիցիլիական նվագախումբը հանդես են եկել դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Ծրագրում հնչել են Աարոն Կոպլենդի «Խաղաղ քաղաք» ստեղծագործությունը և Շոստակովիչի թիվ 13 «Բաբի Յառ» սիմֆոնիան:

Հատկանշական է, որ երկու համերգները նվիրված են եղել Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվան, որը ՄԱԿ-ի որոշմամբ ոգեկոչվում է աշխարհի տարբեր երկրներում: Եվ բնական է, որ ցեղասպանության այս թեման շատ մոտ է նաև հայ ժողորդին: 

Տեղեկացնենք, որ նախագիծն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search