Վերջերս հայտնի սուպերմոդել Դաուտցեն Քրեզը նշել է 35-ամյակը եւ հերթական անգամ երկրպագուներին ապացուցել, որ յուրաքանչյուր տարի առավել հիասքանչ ու երիտասարդ է դառնում։ Նայեք նրա լուսանկարներն Instagram-ում. մոդելի մարմինը հիացմունքի է արժանի։ Կազմվածքն այսպիսի հիանալի վիճակում պահելու համար նա ճիշտ է սնվում, ակտիվ կենսակերպ վարում եւ հոգ տանում իր մասին, գրում է Elle-ը։
Սննդակարգ
Դաուտցեն Քրեզն ամենից հաճախ նախաճաշի ընթացքում գերասադում է շագանակագույն շաքարով եւ քիչ քանակով վարսակի կաթով մի բաժակ սուրճ խմել։ Ապա նա պարտադիր տարատեսակ վիտամիններ է օգտագործում։ Նախաճաշին նա կարող է պարզապես հազարով, կանաչ մրգերով, բանջարեղենով ու հատապտուղներով «կանաչ» սմուզի խմել։ Լանչին նա սիրում է ավոկադոյով տոստ ուտել՝ հազարի տերեւներով ու ընկույզի յուղով։
Ուտելու ընթացքում Դաուտցենը մշտապես մի կողմ է դնում հեռախոսը եւ չի շեղվում այլ գադջեթներով զբաղվելով՝ կարծելով, որ այս վատ սովորությունը սնունդին խանգարում է ճիշտ յուրացվել, առավելագույնս հաճույք ստանալ ուտելիքից։
Ընթրիքին մոդելը սիրում է տարբեր աղցաններ ուտել, օրինակ՝ կիոնայով ու բատատով աղցան, որին ավելացնում է լոլիկ, վարունգ, հազարի տերեւներ, ռուկոլա, սոխ, սխտոր, իմբիր, լոբազգիներ եւ չոր բույսերի խառնուրդներ։ Կարող եք ընտրել կամ փոխել բաղադրիչներից յուրաքանչյուրը։ Որպես այլընտրանք՝ Դաուտցենը երբեմն պաստա է պատրաստում՝ ավելացնելով ձիթապտղի յուղ, սխտոր եւ ռուկոլա։
Նա բուսական սնունդ է օգտագործում, բայց ուտում է նաեւ միս, արագ սնունդ եւ քաղցրավենիք. ցանկացած անգամ ուտելիս չափաբաժինը բավական համեստ է, այդ պատճառով Դաուտցզենը երբեք չի բախվում չափից շատ ուտելու կամ սննդային վարքի խանգարման խնդիրներին։
Ֆիթնես
Մոդելն ամեն օր սպորտով է զբաղվում։ Հարցազրույցներում Դատուցենն աղջիկներին կոչ է անում պարզապես ակտիվ լինել կյանքում, օրինակ՝ աստիճանները միշտ ոտքով բարձրանալ, հեծանիվ վարել, շատ զբոսնել եւ ժամանակ անցկացնել մաքուր օդին։
Լուսանկարները՝ Instagram/doutzen, jeromeduran
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը