Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Հայերեն ասա»․ Մարգարիտա Սիմոնյանի մորեղբայրը երեխաների հայերեն լեզվով շախմատ է սովորեցնում (վիդեո)

10:16, 6 մարտի

Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հաճախ է կիսվում ավագ երեխաների՝ հնգամյա Բագրատի եւ վեցամյա Մարիանայի դաստիարակչական գործընթացի տեսագրություններով ու լուսանկարներով: Ինչպես հայտնի է, Մարգարիտա Սիմոնյանի եւ Տիգրան Քեոսայանի երկու երեխաներն էլ սովորում են նախադպրոցական կրթական հատուկ համակարգով․ նրանք սովորում են չինարեն, ֆրանսերեն, անգլերեն եւ հայերեն, ինչպես նաեւ բնական գիտություններ: Բացի այդ, երեխաներին այցելում է շախմատի ուսուցիչը, որը նրանց հետ շփվում է բացառապես հայերենով։  Ինչպես պարզվեց նա Մարգարիտա Սիմոնյանի մորեղբայրն է:

«Պապիկս էլ ինձ էր շախմատ խաղալ սովորեցնում։  Աստված հոգին լուսավորի: Հիմա մորեղբայրս սովորեցնում է իմոնց», - այսպես է նա մակագրել Instagram-ում հրապարակված տեսանյութը։

Օգտատերերից մեկը հետաքրքրվել է․ «Մարգարիտա, դուք ասում էիք, որ Հայաստանի հետ կապ չունեք, բայց ձեր քեռին խոսում է հենց երեւանյան բարբառով (գրական հայերենով), նա ձեր հորեղբայրն է, թե մորեղբայրը»։ ...«Նա իմ մայրիկի զարմիկն է։  Նրա մայրը՝ տատիկիս քույրը, ամուսնացել է Երեւանում։  Նա ինքը ծնվել եւ մեծացել է Սոչիում, հետո սիրահարվել է երեւանցի հարմոնահարի, որը ելույթ էր ունենում Ադլերում եւ մեկնել է այնտեղ», - պարզաբանել է RT-ի գլխավոր խմբագիրը։

Մարգարիտա Սիմոնյանի մորեղբայրը, ի դեպ, բավականին խիստ ուսուցիչ է: Նա մշտապես ուղղում է երեխաներին, կարծես ստիպում է նրանց հայերեն խոսել։

- Իսկ գիտե՞ս ինչպես ազատվել այդ երկաթից, - հարցնում է փոքրիկ Բագրատը։

- Հայերեն ասա․ ինչպե՞ս ազատվել այս երկաթից, - պատասխանում է Մարգարիտա Սիմոնյանի մորեղբայրը։ Ընդ որում, բազմիցս, քանի դեռ տղան, ի վերջո, չի փոխարինում «освободиться» բառը «ազատվել»-ով․․․


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել