Շատ առասպելներ կան, թե ով եւ ինչպես է բացահայտել այն յուրահատուկ ըմպելիքը, որը կոչվում է թեյ։ Չինացիները թեյի բացահայտումը վերգրում են Շեն-նունին, եւ հենց նա է չինացիներին տեղեկացրել այս բույսի բոլոր օգտակար հատկությունների մասին։ Պատահել է այնպես, որ նա ճամփորդել է առողջարար խոտաբույսեր գտնելու հույսով, եւ նրա ձեռքին եղած եռացրած ջուրը թափվել է թեյի տերեւների վրա։ Տարածված բույրը գրավել է նրան, թեյ է պատրաստել եւ նկատել, որ այն իրեն ակտիվություն եւ աշխուժություն է հաղորդում։ Դրանից հետո նա միայն թեյ է խմել։
Կա նաեւ մեկ այլ լեգենդ. մի անգամ Չան ուսմունքի հիմնադիր Բոդհիդհարման մեդիացիա է արել եւ քնել։ Զայրացած ու բարկացած արթնացել է եւ պոկել իր թարթիչները եւ լցրել հողի տակ։ Հաջորդ օրը նկատել է, որ այդ տեղում սկսել է սեւ ծառ աճել։ Տերեւներով թուրմ պատրաստելուց հետո, նա նկատել է, որ արդյունքն այնքան էլ վատ չի ստացվել։
Իսկ հիմա խոսենք ճիշտ խմելու մասին։
Հիշեք, որ թեյի մեջ ավելորդ քանակությամբ շաքարը կլանում է թեյի մեջ եղած վիտամին В1։ Ուստի, պետք է քիչ քանակությամբ շաքար գցել թեյի մեջ։
Կաթով սեւ թեյն այնքան էլ օգտակար չէ, քանի որ կաթը նվազեցնում է թեյի օգտակար հատկությունները։ Ավելի նախընտրելի է մեղրով թեյ խմել, բայց ոչ թե մեղրը լցնել թեյի մեջ, այլ առանձին ուտել՝ մեղրի բուժիչ հատկությունները պահպանելու համար։ Իսկ կիտրոնով եւ սերկեւիլով թեյը շատ առողջարար է մարդու օրգանիզմի համար։
Թեյի ջուրը շատ եռացրած չպետք է լինի, քանի որ այն նվազեցնում է թեյի անուժ բույրը։
Թեյ պատրաստելիս թեյնիկ մեջ եղած եռացրած ջրին, չպետք է սառը ջուր ավելացնել. Նախընտրելի է թափել թեյնիկի մեջ եղած ջուրը եւ նորից եռացնել։
Թեյը մատուցելիս պետք է նաեւ կիտրոնի շերտեր դնել թեյամանի մեջ։ Ըմպելիս պետք է մեկ կտոր կիտրոնը գդալով վերցնել, գցել թեյի մեջ, հյութը հանել, իսկ հետո կիտրոնի շերտը դնել թեյամանի մեջ։
Թեյը ըմպում են փոքր կումերով՝ առանց փչելու։ Քաղաքակիրթ չէ թեյը գդալով խմել, իսկ վերջում այն թողնել բաժակի մեջ; Թեյի հետ մատուցված թխվածքները պետք է մանր կտորներով ուտել, իսկ տորթը հարկավոր է ուտել թեյի գդալի օգնությամբ։
Բացի այս ամենից, յուրաքանչյուր ազգ թեյախմության իր «կանոններն» ու ավանդույթներն ունի, հաշվի առեք նաեւ դրանք։
Աղբյուրը՝ zavarivatchai.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ