Կարանտինում նստած «А’Студио» խմբի վոկալիստ Քեթի Տոպուրիան որոշել է շփվել հետեւորդների հետ եւ պատասխանել ամենատարածված հարցերին: Մասնավորապես, գաղտնազերծել է դիետա, որն օգնում է նրան արագ ազատվել ավելորդ քաշից, եթե դա պահանջում է իրավիճակը։
«Ավելորդ քաշ ձեռք եմ բերել միայն կյանքում մեկ անգամ՝ հղիության ընթացքում։ Այն ժամանակ ես գիրացել եմ 17 կիլոգրամով։ Քաշը կորցրել եմ երեք ամսում։ Ինչպե՞ս։ Ես սպիտակուցային դիետա էի պահում, ինչպես եւ այժմ։ Եթե կարճ է, ապա հրաժարվել եմ շաքարից եւ ալյուրից։ Եւ որ ամենակարեւորն է, ջուր։ Խմել առնվազն երկու լիտր ջուր մեկ օրում», — բացատրել է Քեթին։
Բացի այդ, էստրադայի աստղը ներկայացրել է մեկ օրվա իր մոտավոր ճաշացանկը։ Այսպիսով, երգչուհին նախընտրում է նախաճաշի համար ուտել վարսակի շիլա կամ կաթնաշոռ առանց թթվասերի եւ շաքարի: Ճաշի համար անպայման պատրաստում է ապուր կամ աղցան: Մի քանի ժամ անց Տոպուրիան ընդունում է պարտադիր հավելյալ սնունդ։ Օրինակ՝ խնձոր։ Իսկ ընթրիքի համար պատրաստում է խորոված բանջարեղեն, մսի կամ ձկան հետ։
«Ահա։ Սովորաբար 54 կգ եմ կշռում, սակայն պայմանավորված կարանտինի հետ՝ արդեն 57», - երկրպագուների հետ զրույցի վերջում ծիծաղելով հայտարարել է Քեթին։
Աղբյուրը՝ 5-tv.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են