Ռեժիսոր եւ պրոդյուսեր Սերգեյ Սարկիսովի «Չարի հպումը» միստիկական սերիալը, որը պատմում է ամերիկացի ուսանողների՝ Հայաստան ճանփորդության մասին, ներառվել է «Էմմի» առավոտյան մրցանակի կարճ ցանկում։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել են «Բլից Ֆիլմ» ընկերության մամուլի ծառայությունից, որը զբաղվել է սերիալի արտադրությամբ։
««Չարի հպումը» (Evil Touch) սերիալը ներառվել է «Էմմի» (Daytime Emmy Award) ամենամյա մրցանակաբաշխության հավակնորդների կարճ ցանկում»,- հայտնել են մամուլի ծառայությունից։
Բացի «Բլից Ֆիլմից»՝ սերիալի ստեղծմանը մասնակցել են ամերիկյան Associated Television եւ հայկական Academy Films կազմակերպությունները։ Մամուլի ծառայությունում հայտնել են, որ միստիկ սերիալը նկարահանվել է Հայաստանի տարածքում ամերիկյան հեռուստատեսության համար հայ, ամերիկացի, բրիտանացի դերասանների եւ ռուս նկարահանող խմբի մասնակցությամբ։ «Դրա արտադրությունն օտարերկրյա կինեմատոգրաֆիստներին օգնել է գնահատել Հայաստանում կինոյի բնագավառի պոտենցիալը, պարզել գնային քաղաքականությունը, մասնագետների մակարդակն ու ծանոթանալ կինոարտադրության համար տարբեր լոկացիաների հետ»,- մամուլի ծառայությունը մեջբերել է Սարկիսովի խոսքերը։
Ըստ սյուժեի՝ ամերիկացի ուսանողների խումբը պատահաբար հայտնվում է հայկական խուլ գյուղում։ Ստիպված լինելով այնտեղ գիշեր անցկացնել՝ նրանք շուտով հասկանում են, որ այն վտանգ է ներկայացնում, քանի որ հենց այնտեղ է գտնվում վայրը, որում դարեր շարունակ «չար ոգի» է բանտարկված եղել։ Սերիալում դերերը կատարել են Ջենիֆեր Վիլը, Ջո Նեսիվոչիան, Էրիկ Ֆելոուսը, Փերի Սթրոնգը, Կարմեն Հոդջսոնը, Քրիս Սփարքսը, Մելորի Ռիզը եւ Դանիել Քովինը, Ալեքսանդր Խաչատրյանը, Անուշ Առաքելյանը, Արսեն Գրիգորյանը եւ այլք։
«Էմմի» առավոտյան մրցանակի հավակնորդների եւ դափնեկիրների ցանկը կազմակերպիչների կողմից կորոշվի մինչեւ ապրիլի 26-ը։ Մրցանակբաշխության հանձնման արարողությունն անորոշ ժամկետով հետաձգվել է կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով, այն պետք է տեղի ունենար 2020թ.-ի հունիսին։
Լուսանկարը՝ Կիրիլ Կալինիկով, ՌԻԱ Նովոստի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն