Նկարիչ, քանդակագործ ու անիմատոր Արամ Վարդազարյանի անունը ծանոթ է արվեստի բնագավառի ներկայացուցիչների շրջանում: Նա հայտնի է նաեւ «Գնացքի արկածները» եւ «Турбозавры» անիմացիոն ֆիլմերում իմ արշխատանքներով: Արվեստագետը կարծում է՝ վիզուալ էֆեկտները հայկական ֆիլմերում էլ տարեցտարի ավելի են բարելավվում, իսկ հայ արտիստների համագործակցությունը հոլիվուդյան նախագծերի հետ՝ առավել, քան ոգեւորող է համարում:
NEWS.am STYLE-ը շարունակում է մեծ տեղ տրամադրել նաեւ արվեստի գործիչներին: Մեր հարցազրույցն այս անգամ Արամ Վարդազարյանի հետ է:
Արամ, ինչպես ինքներդ եք ասում՝ ինքնուս եք. ինչպե՞ս եւ ո՞ւմ կողմից է փոխանցվել արվեստի հանդեպ սերը:
Ես բժիշկների ընտանիքից եմ, մեր ընտանիքում չեն եղել արվեստագետներ, բայց ինձ ինչքան հիշում եմ, միշտ զբաղվել եմ արվեստով: Ծնողներս ամեն ինչ արել են ու ապահովել բոլոր անհրաժեշտություններով, որ ես նկարեմ, քանդակեմ, որ չթողնեմ իմ սիրած զբաղմունքը: Ինձ ամեն կերպ ցույց են տվել, որ ես շատ կարեւոր բան եմ անում: Հենց նրանց շնորհիվ է ինձ փոխանցվել արվեստի հանդեպ սերը:
Ի՞նչ փուլեր է անցել Ձեր արվեստն այս ընթացքում:
Ինչպես արդեն նշեցի, նկարել ու քանդակել սկսել եմ շատ փոքր տարիքից: Դեռ մանկապարտեզում ունեցել եմ բազմաթիվ ցուցահանդեսներ: Նկարել եմ հիմնականում կենդանիներ, բնություն… Տարիների ընթացքում այդ կենդանիները վերածվեցին դիցաբանական միստիկ կերպարների:
4-րդ դասարանից սովորել եմ Հակոբ Կոջոյան կրթահամալիրում, հետագայում՝ Երեւանի պետական գեղարվեստի ակադեմիայում, որտեղ յուրացրել եմ ակադեմիական նկարչությունը: Այդ տարիներին եմ ինձ համար բացահայտել թվային 3D աշխարհը, որից հետո արվեստի հանդեպ հետաքրքրությունս կրկնապատկվել է: Սկսեցի նկարել ու քանդակել վիրտուալ, թվային աշխարհում, որտեղ մեծ հաջողություն գրանցեցի՝ բազմաթիվ միջազգային ցուցահանդեսներ, ճանաչում օտարազգի արվեստագետների շրջանում... Այդ ամենից հետո մտածեցի բացել 3D անիմացիոն ընկերություն, համախմբել տաղանդավոր մարդկանց ու զբաղվել սիրելի գործով: Այժմ համատեղում եմ եռաչափ թվային արվեստն ու նկարչությունը, հիմնականում սյուրռեալ ոճն եմ նախընտրում:
Շատերը, միգուցե, այսօր ոգեշնչվեն Ձեր աշխատանքներով. Ձեզ ո՞վ է ոգեշնչել:
Ինձ դեռ մանկուց ոգեշնչում էին Հ.Ռ. Գիգերը, Դալին: Հետագայում բացահայտեցի նաեւ Զդզիսլավ Բեկինսկուն: Հիմա տարված եմ Անսելմ Կիֆերի աշխատանքներով:
Ո՞րն է, ըստ Ձեզ, Ձեր ամենաուշագրավ աշխատանքը:
Այս հարցի պատասխանը չունեմ: Չեմ կարողանում ինքս իմ աշխատանքները գնահատել:
Ի՞նչ կասեք Հայաստանում 3D ոլորտի մասին:
Այստեղ 3D ոլորտը լավ զարգացել է, բազմաթիվ տաղանդավոր մարդկանց շնորհիվ այն նոր բարձունքների է հասնում: Շատ հայ երիտասարդներ մեծ աշխատանք են արել եւ անում այս ոլորտում՝ աշխատելով հոլիվուդյան նախագծերում, ինչը միայն գովելի է եւ ոգեւորող:
Հայկական ֆիլմերում վերջին շրջանում նկատվում է վիզուալ էֆեկտների կիրառումը: Ի՞նչ եք կարծում` այս առումով զարգացման որեւէ նախադրյալ նկատելի՞ է:
Մենք՝ հայերս, շատ տաղանդավոր ազգ ենք: Չունենալով այն հնարավորությունները, որոնք ունեն այլ զարգացած երկրներ՝ միեւնուն է՝ փորձում ենք ձգտել այդ որակին, ինչի արդյունքում օր օրի մեր ֆիլմերում նկատվում են ավելի պրոֆեսիոնալ վիզուալ էֆեկտներ:
Ի՞նչ է պակասում վիզուալ էֆեկտների հայ մասնագետներին:
Հնարավորություն: Մեր մասնագետները հոգեպես մարտական են տրամադրված, նրանց միայն լավ հնարավորություն ու պայմաններ են պետք, որպեսզի կարողանան իրագործել այն, ինչին ձգտում են:
Դուք դասընթացներ անցկացնո՞ւմ եք սկսնակների համար:
Դեռ դասընթացներ չեմ անցկացնում, քանի որ կարծում եմ՝ ինքս էլ սովորելու շատ բան ունեմ, բացի այդ՝ ժամանակս էլ չի բավականացնում…
Կա՞ ֆիլմ կամ նախագիծ, որտեղ առաջիկայում կտեսնենք Ձեր աշխատանքներից
Մի խումբ տաղադավոր մարդկանց հետ շուտով կավարտենք «Կաֆկայի երազը» ֆիլմը, որը հասանելի կլինի նաեւ հանրությանը: 2021-ին կցուցադրվի նաեւ «Տերտերյան» ֆիլմը: Կան նաեւ մի քանի անիմացիոն միջազգային սերիալներ, որոնց շուրջ այս պահին աշխատում եմ:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են