Անի Դաշյանի մայրանալու, Էդգար Իգիթյանի պլաստիկ վիրահատության, «Օսկար 2021»-ի եւ Անի Երանյանի ոճի մասին

«Ունեմ աշխատանք, բայց չունեմ երկրորդ կես». զրույց Վարուժան Մարգարյանի հետ

Հայկ Պետրոսյանի ամուսնության, Նարեկ Մակարյանի անկեղծ զրույցի, Քիմ Քարդաշյանի նոր սիրավեպի մասին

Վիկա Մարտիրոսյանը՝ իր ընտանիքի, հայտնիների հետ աշխատանքի և «Ամարաս»-ի սան Տիգրանի կորստի մասին

Exclusive. Գրիգոր Կյոկչյանն ամուսնացել է

«Երազում եմ մայրանալու մասին, բայց որ բալիկս անպայման իմ պես խուճուճ լինի»․ Էվա Խաչատրյանի էքսկլյուզիվ հարցազրույցը

Օրվա լրահոսը․ Գրիգոր Դանիելյանի որդու 4-ամյակը, «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությունը եւ այլն

Լիլիթի ու Վահեի որդու ծննդյան լուրը, Լիանա Վանոյանի ընտրյալը, «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիրները

Վարդուհի Վարդանյանի որդու պսակադրությունը, Գոռի ու Մարիամի բաժանության լուրը, Քորթնի նոր սիրավեպը

Գրիգոր Դանիելյանի կնոջ տարեդարձը, նոր կադրեր Բեն Ավետիսյանի պսակադրությունից եւ այլն

ՕՐՎԱ ԼՈւՐԸ. Բեն Ավետիսյան և Դիանա Տոնոյան, Դավիթ Մանուկյան և Օլգա Բուզովա, Քրուզ Բեքհեմ

BACKSTAGE. Ինչպես են ընթանում «Սարի աղջիկ» հեռուստասերիալի նկարահանումները

Սիրուն Մինասը` բոտեքսի միֆերի եւ հակացուցումների մասին

Հայտնիներ, որոնք իրենց երեխաներին այսօր ուղեկցել են առաջին դասարան

«Ուզում եմ երեխա ունենալ». Շպռոտը` իր երազանքի և 41-ամյակին նվիրված խնջույքի մասին

Եվա Խաչատրյանի, Վիկտորյա Սահակյանի եւ այլ դերասանուհիների մասնակցությամբ բացօթյա ներկայացումը

Backstage. Մեգին շուտով կթողարկի ամառային, ռիթմիկ նոր տեսահոլովակ

Backstage. «Աշխատում ենք ամեն ձեւով իրականացնել իրենց երազանքը». Արուս Տիգրանյան

Е վիտամինով պատրաստվող դիմակներ դեմքի համար

19:44, 4 հուլիսի

Կանայք երբեք չեն կարողանում գտնել իրենց դեմքի մաշկին համապատասխան միջոցներ. միջոցներ, որոնք ունեն բարձր որակ, մեծ ազդեցություն եւ կարող են բավարարել իրենց պահանջները։ Իսկ գոյություն ու՞նի ունիվերսալ դիմակ, որը կարելի է օգտագործել բոլոր մաշկերի համար։ Եկեք պարզենք։

Վիտամին Е-ով դիմակներն ունեն բավականին դրական եւ երիտասարդացնող ազդեցություն մաշկի վրա։ Իհարկե, բոլոր վիտամիններն էլ անհրաժեշտ են օրգանիզմին եւ օգտակար է մաշկի համար, բայց հենց վիտամին Е-ն (տոկոֆերոլ) է համարվում «երիտասարդության կրողը»։ Այժմ կանանց հնարավորություն է տրված տնային պայմաններում ինքնուրույն դիմակներ պատրաստել։

Դիմակները պատրաստելիս կարելի օգտվել դեղահաբի եւ յուղի տեսք ունեցող վիտամին Е-ից, ինչը շատ հեշտությամբ կարող եք գնել ցանկացած դեղատնից։ Կամ հնարավոր է նաեւ գնել այնպիսի մթերքներ, որոնք հարուստ են տոկոֆերոլով՝ կաթ, ավոկադո, ձու, ընկույզ եւ այլն։ Այսպիսի դիմակները խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթական գոնե երկու անգամ։

Վիտամին Е-ով դիմակներ. բաղադրատոմսեր

Վիտամին Е-ով դիմակները բավականին պարզ են, իսկ ազդեցությունը՝ շատ ակնհայտ։ Դրանք իրենց մեջ ներառում են մի քանի բաղադրիչ, որոնք պայքարում են ոչ միայն մաշկի վաղաժամ ծերացման, այլեւ շատ ուրիշ կոսմետոլոգիական խնդիրների դեմ։

Դիմակներ յուղոտ մաշկի համար

Վարսակի ալյուրը խառնել կիտրոնի հյութով եւ ավելացնել տոկոֆերոլի լուծույթը (4-5 կաթիլ)։ Դեմքի մաշկն անհրաժեշտ է լվանալ եւ չորացնել։ Դիմակը հավասարապես քսեք դեմքին եւ հեռացրեք այն10-15 րոպե անց։ Դեմքը պետք է մաքրել անձեռոցիկով եւ սառույցով մշակել՝ չմոռանալով դեմքի եզրագծերի մասին։ Այս կերպ կարելի է երիտասարդացնել մաշկը, ազատվել ավելորդ յուղոտ փայլից եւ կանխել պզուկների առաջացումը։

Սպիտակուցային դիմակ թեփոտման դեմ. ձվի սպիտակուցը պետք է հարել (մի քիչ փրփրի) եւ խառնել մեղրով,  ավելացնել 10-11 կաթիլ վիտամին Е։ Ստացված զանգվածը քսեք դեմքին եւ թողեք 15-17 րոպե, այնուհետեւ դիմակը հեռացրեք խոնավ անձեռոցիկով։ Այս դիմակն օգտագործելուց հետո կարիք չկա օգտագործել խոնավեցնող եւ սնուցող քսուքներ։ Ադրյունքում մաշկը հարթ եւ փափուկ տեսք կունենա։

Դիմակներ չոր մաշկի համար

Սնուցող դիմակ ձվի դեղնուցով. ձվի դեղնուցը պետք է հարել եւ ավելացնել մեղր, տաք կաթ եւ 8-9 կաթիլ վիտամին Е։ Ստացված զանգվածը պետք է քսել մաքուր եւ խոնավ դեմքին (խոնավեցնելու համար պետք է օգտագործել  սովորական քսուք կամ եթերային յուղ)։ 13-15 րոպե անց անհրաժեշտ է հեռացնել դիմակը եւ դեմքը մաքրել խոնավ անձեռոցիկով։ Այս դիմակների օգտոգործումից հետո դեմքն ավելի երիտասարդ տեսք եւ գեղեցիկ գունավորում կունենա։

Լանոլինով դիմակ. մեկ ճաշի գդալ լանոլինը պետք է խառնել վիտամին Е-ի հաբով։ Ստացված զանգվածը պետք է քսել դեմքին եւ 15-17 րոպե անց կարելի է հեռացնել դիմակը չոր անձեռոցիկով։ Իսկ եթե գործընթացից հետո դիմակի հետքերը մնացել են, ապա դա վկայում է այն մասին, որ մաշկի բալանսը նորմայի սահմանում է։ Այսպիսի դիմակները շատ արագ բարելավում են մաշկի վիճակը, ձերբազատում թեփոտումից եւ բորբոքումներից։

Աղբյուրը՝ Fancy


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ