«Գրում եմ քեզ, թեեւ չեմ կարծում, թե կգտնեմ ինձ տանջող հարցի պատասխանը: Չգիտեմ, թե ինչու եմ գրում այս տողերը, որոնք երեւի ամենատարօրինակ բացատրությունն են բոլոր բացատրությունների մեջ: Դու չես կարող պատկերացնել, թե որքան դժվար է ինձ համար այդպիսի գաղտնիք պահել: Ես բախտավոր էի նրանով, որ լսում էի քո ձայնը, տեսնում էի քեզ: Բայց այժմ, երբ դու մեկնելու ես, ես զրկվելու եմ քեզ տեսնելու հնարավորությունից, իմ ուժերից վեր կլինի տանել այդ ծանր փորձությունը: Այդ պատճառով որոշեցի արտահայտել իմ զգացմունքները, որպեսզի ինչ-որ կերպ թեթեւացնեմ սպասելու ծանրությունը: Եվ եթե դու հասկանում ես ինձ, ուրեմն դա կփոխարինի քեզ քո բացակայության ժամանակ:
Ես սիրում եմ քեզ:
Սիրում եմ քեզ ամբողջ էությամբ, սիրում եմ այնպես, ինչպիսին կաս, ինչպես ոչ ոք երբեք չի սիրել, որովհետեւ դու արժանի ես դրան: Ինչ լավ է, որ դու կաս, առանց քեզ իմ կյանքը զուր է եւ շատ տխուր: Դու իմ առջեւ բացեցիր սիրո բոլոր փակ դռները: Ես չեմ ուզում, որ իրականությունը փշրի իմ երազները, չէ՞ որ քեզանից բացի ես ոչ ոք չունեմ, չէ՞ որ ինձ համար քեզանով է սահմանափակվում այս աշխարհը:
Ես ուզում եմ նեղանալ քեզանից, ես ուզում եմ նեղացնել քեզ: Գիտե՞ս՝ քանի անգամ եմ որոշել ցավ պատճառել քեզ, վրեժխնդիր լինել (ինչի՞ համար), քանի անգամ եմ ցանկացել մաղթել քեզ, որ տանջվես սիրուց, մաղթել քեզ իմ տանջանքը: Բայց չգիտես ինչու, միշտ երջանկություն եմ ցանկացել, թեկուզ ուրիշի հետ: Օրերից մի օր ընտրելու ես մեկին, ու թե չընտրես ինձ՝ մեկ է, չեմ փորձի անիծել: Կնշանակի՝ ես այն չեմ եղել, ինչ որոնել ես դու: Գիտեմ, որ չես սիրում, եւ չեմ էլ կարող ստիպել, իրավունք չունեմ:
Արդյոք կա՞ ավելի դաժան ու դժոխային տանջանք, քան այս անվերջ ու անհույս սպասումը: Ինչու՞ գոնե մեկ անգամ չես ասում, որ սիրում ես ինձ, որ պարզապես ճակատագիրն է դաժան: Ինչպես եմ ատում քո լռությունը, բայց ատելուց ավելի ու ավելի շատ սիրում ու շատ կարոտում եմ: Այս կարոտը խեղդում է ինձ ավելի ուժգին: Այնքան, որ հաճախ թվում է՝ կխելագարվեմ ու այդ ժամանակ պատրաստ եմ ամեն տեսակ խենթության (այս գրելն էլ, գուցե, խենթություն է): Ինչպե՞ս չեմ կարողանում մոռանալ քեզ, երբ լիարժեք համոզված եմ, որ ինձ չես սիրում Աստծուն աղերսում եմ, որ չխլի քեզ ինձանից: Տարօրինակ է, չէ՞: Ես աղերսում եմ չխլել ինձանից այն, ինչը երբեք էլ իմը չի եղել: Դառն է, բայց եւ ակնհայտ. դու իմն ես ու միաժամանակ իմը չես:
Դու չես գա, գիտեմ, բայց սպասում եմ հիմա ավելի, քան երբեւէ: Իսկ եթե գաս, ուրեմն անվերադարձ հեռանալու համար միայն: Բայց այդ կարեւոր չէ: Խնդրում եմ արի, թեկուզ միայն հեռանալու համար, բայց ինչպես կապրեմ առանց քեզ այս մեծ աշխարհում, չգիտեմ: Չգիտեմ՝ ինչ անեմ, ինչպես ապրեմ այդ հետոն: Այսինքն գիտեմ, կարող եմ ցանկացածին բավական խելոք ու օգտակար խորհուրդներ տալ: Իսկ ինձ համար դժվար է, կամ էլ պարզապես հոգնել եմ:
Ես չեմ կարողանում հաղթահարել այն, ինչ կա իմ մեջ, երդվում եմ, այս զգացմունքն ինձնից զորեղ է: Ես կսկսեմ ինձ մխիթարել հիշողություններով, պատրանքներով, երազանքներով, կսկսեմ ապրել երեւակայական կյանքով, ասենք՝ արդեն 10 տարի այդպես եմ ապրում: Ես, իհարկե, քեզ չեմ խնդրում կեղծավորաբար զգացմունքներ արտահայտել, որոնք դու չունես, չէ՞ որ միայն Աստծուն եւ քեզ է հայտնի: Ես միշտ կաղոթեմ քեզ համար: Քեզ, որ ինձանից թանկ եմ համարում, Քեզ, որին սիրել եմ, որին էլ ավելի շատ եմ սիրում, քան առաջ, եւ որին սիրելու եմ ընդմիշտ»:
Կայքի խմբագրությունը հիշեցնում է, որ այսուհետ ձեզանից յուրաքանչյուրը կարող է մեզ ուղարկել սեփական պատմությունը [email protected] հասցեով (կարելի է նաեւ լուսանկարներով), իսկ մենք անպայման այն կտեղադրենք մեր կայքում՝ ցանկության դեպքում պահպանելով անանունությունը: Ամենից պատկերավոր, հուզիչ կամ արձագանք ստացած շարադրանքը խմբագրության կողմից մրցանակ կստանա:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:42, 26 հոկտեմբերի
Բարի գալուստ Ֆոնտանիա գյուղ. «Տաշիր Արենան» ներկայացնում է «ՖՈՆՏԱՆԻԱ» զարմանահրաշ շոուն12:06, 26 հոկտեմբերի
Քանյե Ուեսթը լուսանկարել է կնոջը թափանցիկ մինի զգեստով՝ առանց ներքնազգեստի. Բիանկա Սենսորիի նոր սկանդալային լուսանկարները11:37, 26 հոկտեմբերի
«Ինձ դուր է գալիս նրանց հետ ժամանակ անցկացնելը». Լյուիս Հեմիլթոնը բացահայտել է Քիմ Քարդաշյանի երեխաների հետ իր հարաբերությունների մանրամասները11:05, 26 հոկտեմբերի
Մեգան Մարքլի հայրը խոստովանել է, որ վճարել է սեքսի համար և պատասխանել է պեդոֆիլիայի մասին մեղադրանքներին10:49, 26 հոկտեմբերի
«Մենք մեր սերը ցույց ենք տվել այնպես, ինչպես այն կար». բլոգեր Միլենա Պետրոսյանը արձագանքել է ամուսնու մահից հետո առաջացած ատելությանը09:00, 26 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ08:29, 26 հոկտեմբերի

08:05, 26 հոկտեմբերի
Սամվել Թադևոսյանը ստացել է Ոսկե Գլոբուսի Beacon Award մրցանակը20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին